Հունաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի շուրջ պայմանավորվածությունը
ForeignՀունաստանի ԱԳՆ-ն Twitter-ում ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի շուրջ պայմանավորվածությունը։
«Հունաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի շուրջ պայմանավորվածությունը։ Կոչ ենք անում երկու կողմերին հարգել հրադադարի ռեժիմը եւ շարունակել ջանքերը՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Հունաստանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ բոլոր պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի»,-ասվում է հաղորդագրության մեջ։