Երևանում այս ամիս նախատեսված գեղասահքի Գրան Պրին հետաձգվել է
SportԳեղասահքի միջազգային ֆեդերացիան անվտանգության նկատառումներով որոշել է հետաձգել սեպտեմբերի 21-24-ին Երեւանում նախատեսված պատանեկան Գրան Պրին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների եւ Երեւանում բողոքի ցույցերի պատճառով, հաղորդում է Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Առաջիկայում Ֆեդերացիան կքննարկի անցկացման նոր ժամկետները։ Հնարավոր է նաեւ ընտրվի նոր մրցավայր։
Ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել Հայաստանի գեղասահքի ֆեդերացիային նախապատրաստական աշխատանքների եւ ջանքերի, որոշումն ըմբռնումով ընդունելու համար։