ՀՀ ԶՈւ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել․ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր Իրանը նոր ատոմակայան է կառուցում Մակրոնը հայտարարել է, որ այս ձմռանը էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների հետ կապված խուճապի պատճառներ չկան Արցախի բոլոր շրջաններում, այդ թվում՝ Ստեփանակերտում, ձյուն է տեղում, ճանապարհները բաց են Ցանկացած այլ տարբերակ բերելու է պատերազմի․ Դավիթ Բաբայան «Եվրատեսիլի» պատվին հանել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների պաստառները․ Aravot.am Ոչ մի տարբերություն Վարդենիսի ու Ստեփանակերտի միջև. Քրիստինե Վարդանյան Հայկական քաղավիացիան դեռ կմնա ԵՄ «սև ցուցակում». եվրոպացիները գոհ չեն «սահմանափակ առաջընթացից». «Հետք» Գերմանիայի զենքի պաշարները գրեթե սպառվել են՝ Ուկրաինային մատակարարումների պատճառով․ Times Radio Չնայած թշնամական գործողություններին և պետության անգործությանը, հայ մարդը ամուր կառչած է իր հողին. Իշխան Սաղաթելյան 

Միջանցքի թեման ո՛չ մեկնաբանելու եմ, ո՛չ քննարկելու եմ, որովհետեւ չի լինելու նման բան․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ իր պաշտոնակից  Մուստաֆաեւի վերջին հանդիպումը՝ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով, կայացել է օգոստոսի 30-ին, Մոսկվայում։ Որից հետո պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումն անցկացնեն նոյեմբերին, Բրյուսելում։ Սակայն սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած նոր պատերազմը, ըստ էության, խաթարել է ինչպես այս հանձնաժողովների, այնպես էլ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբերի շփումները՝ խառնելով պլանները։

Մհեր Գրիգորյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ հանդիպման ժամանակ բովանդակային հարցեր չեն քննարկել՝ քննարկել են կազմակերպչական բնույթի հարցեր՝ իրենց հետագա աշխատանքի եւ հաղորդակցությունների վերաբերյալ։ Եռակողմ հանդիպման մասով եւս այս պահին դեռ որեւէ պայմանավորվածություն չկա։

Ադրբեջանըըստ էությանհետ է կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններիցսահմանազատում անցկացնելուց եւ հիմա իր ձեւով է սահմանազատում եւ սահմանագծում իրականացնում՝ իր զինվորներին ուժով առաջ է բերումեւ որտեղ նրանք կանգնենդա էլ համարում է իր սահմանը։ Կարո՞ղ ենք այդպես հասկանալ։

Ես հիմա չէի ցանկանա, որ մենք միասին գնահատականներ տանք, մի հատ տեսնենք՝ իրադարձություններն ինչ ընթացք են ստանում, որից հետո նաեւ երեւի պաշտոնական դիրքորոշում կլինի մեր կողմից։

Ամեն դեպքումայս պահին արձանագրում ենքոր թշնամին ներխուժել է մեր սուվերեն տարածքճի՞շտ է։

Այո, ճիշտ է։

Այդ դեպքումեթե ոչ ուժովապա դիվանագիտական ճանապարհովձեր այդ աշխատանքային հանդիպումներով հնարավո՞ր է թշնամուն մեր սուվերեն տարածքից դուրս բերել ելման դիրք։

Ամեն ինչ պետք է անենք, որ դա տեղի ունենա, եւ կարծես թե այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներն ակնհայտ են։

Բայց ռուսական կողմի միջնորդություններն այս հարցումկարծես թեօգուտ չեն տալիս։ Ձեր գործընկերների հետ շփումներն ի՞նչ են ցույց տալիսՌուսաստանը պատրա՞ստ է մեզ օգնել։

Չեմ ուզում նման գնահատական տալ, բայց կարծում եմ, որ ռուսական կողմի, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ռեակցիան էլ է վկայում այն մասին, որ իրենք էլ են զբաղվում այդ հարցով։

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ՌԴ ներկայացուցչի ելույթինսակայնայնքան էլ դրական չէր մեր արձագանքըկառավարության նիստին էլ ԱԳ նախարարն ակնարկեցոր երկիր կարորից ակնկալիքները չեն արդարացել արդյոք Ռուսաստանի՞ն նկատի ուներ։

Ես հիմա այդ հարցը չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ կարծում եմ՝ դեռեւս վաղ է պաշտոնապես դրա մասին խոսելը։ Պրոցեսներ են ընթանում, տեսնենք՝ ինչով կավարտվեն, ըստ այդմ՝ գնահատականներ կտանք հա՛մ մենք, հա՛մ Դուք։

Այս պատերազմական գործողությունները խաթարե՞լ են հետագա աշխատանքային շփումների պլանները։

Այս պահին դեռեւս խաղաղության օրակարգը փակ չէ, եւ ես նման գնահատական չէի տա, տեսնենք՝ ոնց կզարգանան իրադարձությունները։ Ամեն դեպքում, իհարկե, մեր ցանկությունն ու նպատակն է՝ բոլոր խնդիրները լուծել քաղաքակիրթ, դիվանագիտական եւ քաղաքական երկխոսության միջոցով։

Իսկ որեւէ փաստաթուղթ պատրաստվո՞ւմ է ստորագրել Փաշինյանըորի մասին ակնարկեց Ազգային ժողովում։

Ոչ։

Այդ դեպքում ի՞նչ էր նշանակում նրա ելույթըինչո՞ւ ասացոր կարող է ստորագրել փաստաթուղթորի համար իրեն «դավաճան» կանվանենկքննադատեն։

Ես կարծում եմ՝ իր ելույթն ավելի քան պարզ էր ու մանրամասն եւ մեկնաբանելու կարիք չունի։

Ցավոք սրտիպարզ չէնրա ամեն ելույթից հետո նոր հարցեր են առաջանումեւ այդ ելույթները միշտ ինչ-որ տարակարծությունների առիթ են տալիսդրա համար է մեզ մոտ հարց առաջացել՝ ի՞նչ էր պատրաստվում ստորագրել։

Ես կարծում եմ՝ այն թեզերը, որոնք հիմա շրջանառվում են, մտացածին են։

Ադրբեջանը պարտադրո՞ւմ է մեզ նման փաստաթուղթ ստորագրել։

Ես հարցը լավ չեմ հասկանում, անկեղծ ասած, թե ինչ նկատի ունեք։ Իսկապես, այդ հարցին շատ դժվար է պատասխանելը։

Ես նկատի ունեմ՝ ադրբեջանցիների հետ որ շփվում եքպաշտոնական մակարդակով իրենք մեզ ի՞նչ են ասումպարտադրո՞ւմ են ստորագրել «խաղաղության պայմանագիր» կոչվող փաստաթուղթ եւ ի՞նչ պայմաններով են ուզում ստորագրել այն։

Վստահեցնում եմ, որ պաշտոնական շփումներում եւ, ընդհանրապես, շփումներից հետո ամբողջ տեղեկատվությունը հրապարակվում է, եւ որեւէ այլ հարց կամ որեւէ այլ դրույթ չի քննարկվում, որովհետեւ դա ուղղակի անհնարին է։ Պայմանավորվածությունները, որոնք պետք է ձեռք բերվեն կամ ձեռք չեն բերվի, չեն կարող քննարկվել ոչ հրապարակային տիրույթում։ Դա պրիմիտիվ վերաբերմունք է հարցերին, երբ որ պնդում են, որ կան պայմանավորվածություններ եւ կան հարցեր, որոնք քննարկում են կոնֆիդենցիալ։ Ինչպե՞ս է հնարավոր ապաշրջափակումը կամ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի շուրջ պայմանավորվածությունները ձեռք բերել կոնֆիդենցիալ։ Դա անհնար է ուղղակի։

Բայց հրապարակային ինֆորմացիայից էլ շատ բան պարզ չէմենք չենք հասկանում՝ թշնամին ինչ է ուզումմենք ինչ ենք ուզում։

Հրապարակային շատ բան եթե պարզ չէ, դա նշանակում է, որ բանակցությունների կամ շփումների ընթացքում ավելի խորը պայմանավորվածություններ կամ ավելի դետալիզացված պայմանավորվածություններ գոյություն չունեն, այդքան մի բան։

Մի հարց էլ՝ միջանցքի մասով Ձեր կողմից կա՞ հստակ ընկալում առ այնոր Ադրբեջանը մեզնից պահանջում է միջանցք՝ կլինի դա ՍյունիքովՎայոց Ձորով կամ որեւէ այլ հատվածով։

Ես խնդրում եմ, էլի, կատեգորիկ խնդրում եմ, որովհետեւ բազմիցս դրա մասին խոսել եմ՝ ես հրաժարվում եմ, ընդհանրապես, միջանցքի թեմա քննարկել՝ ընդհանրապես։ Չի լինելու նման բան, եւ չեմ քննարկելու այլեւս։

Ես ոչ թե Ձեզ եմ խնդրում՝ քննարկեքայլ Ադրբեջանը դա պահանջում էու մենք տեսնում ենք դա հրապարակային։

Ինձ համար դա նշանակություն չունի, միջանցք չի լինելու, եւ վերջ։

Իսկ եթե Ադրբեջանն ուժով է հիմա վերցնո՞ւմորովհետեւինչպես հասկանում ենքվերջին մի քանի օրվա կռիվը միջանցքի համար է։

Ինչի՞ց ելնելով եք դա պնդում։

Այդ դեպքում ի՞նչ է։ Եթե միջանցք չի ուզումինչո՞ւ է այդ ուղղություններով հարձակվել։ Եթե միջանցք չի ուզումի՞նչ է ուզում մեզնից Ադրբեջանըինչի՞ համար է նորից սկսել այս պատերազմը։

Ես կարծում եմ՝ խնդիրները բարդ են, համապարփակ, եւ դրանով կամփոփեմ իմ պատասխանը։

Պարզապես երեւի մենք չենք ուզում առերեսվել իրականությանը թշնամին միջանցք է ուզումորը մենք չենք տալիս։

Եվ ի՞նչ։

Ուզում եմ հասկանալ՝ լուծումն ինչպե՞ս ենք պատկերացնումհատկապես որ ՄԱԿ-ում մեր ներկայացուցիչն էլ հայտարարեցոր Ադրբեջանը նորից պատերազմի է պատրաստվում՝ արդեն Երասխի ու Նախիջեւանի ուղղությամբ։ Դուք ունե՞ք նման ինֆորմացիա։

Ես նման ինֆորմացիա չունեմ։

Ամեն դեպքում մենքթեկուզ կյանքի գնովբայց պահելու ենք այն ճանապարհըորն իրենց համար կարող է միջանցք դառնալ։ Ճի՞շտ եմ հասկանում։

- Ես կրկնում եմ եւս մեկ անգամ՝ ես միջանցքի թեմա ընդհանրապես ո՛չ մեկնաբանելու եմ, ո՛չ քննարկելու եմ, որովհետեւ չի լինելու նման բան։ Եվ ես դրա մասին ասել եմ երեւի թե աշխատանքային խմբի ստեղծման առաջին իսկ օրվանից։ Դրա մասին բազմիցս ասել է նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ պաշտոնական Երեւանը։ Եվ ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ եք Դուք այդ թեման հետ բերում եւ սարքում քննարկման առարկա։ Իրո՛ք չեմ կարողանում հասկանալ։

Որովհետեւ թշնամին միջանցք է մեզնից պահանջում։

Շատ լավ, եթե Դուք ասում եք՝ թշնամին պահանջում է, հնարավոր է՝ ամեն ինչ էլ պահանջի, եւ ի՞նչ, մենք պետք է շրջանառության մեջ դնենք էդ պահանջը եւ քննարկե՞նք։ Հրաժարվում եմ ես էդ մոտեցումից, չի՛ լինելու նման բան։

Իսկ ճանապա՞րհ՝ որոշակի անցակետերով։

Մենք ճանապարհ տալուց․․․ Մենք տնտեսական եւ կոմունիկացիոն ապաբլոկավորմանը դեմ չենք եւ կշարունակենք քննարկել էդ հարցերը, բայց դա որեւէ աղերս ու կապ չի կարող ունենալ եւ չունի որեւէ էքստերիտորիալ կամ սուվերենության վրա որեւէ ազդեցություն ունեցող հանգամանքի հետ։ Չի կարող ուղղակի»:Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամերիկացին սոցցանցերում արված գրառման տակ հիշեցրել է ոստիկաններին իր մասին ու ձերբակալվելՀՀ ԶՈւ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել․ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր«Պապայի աղջիկ»․ Արամ MP3-ի և դստեր քնքուշ լուսանկարը Իրանը նոր ատոմակայան է կառուցում Մակրոնը հայտարարել է, որ այս ձմռանը էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների հետ կապված խուճապի պատճառներ չկան Լարիսա Գուզեևան ներկայացել է առանց դիմահարդարման (լուսանկար)Արցախի բոլոր շրջաններում, այդ թվում՝ Ստեփանակերտում, ձյուն է տեղում, ճանապարհները բաց են «Տոներն են մոտենում»․ Աննա Թովմասյանի լուսանկարը Ծաղկաձորից Ցանկացած այլ տարբերակ բերելու է պատերազմի․ Դավիթ Բաբայան «Եվրատեսիլի» պատվին հանել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների պաստառները․ Aravot.am Ոչ մի տարբերություն Վարդենիսի ու Ստեփանակերտի միջև. Քրիստինե ՎարդանյանՀայկական քաղավիացիան դեռ կմնա ԵՄ «սև ցուցակում». եվրոպացիները գոհ չեն «սահմանափակ առաջընթացից». «Հետք» Գերմանիայի զենքի պաշարները գրեթե սպառվել են՝ Ուկրաինային մատակարարումների պատճառով․ Times RadioՉնայած թշնամական գործողություններին և պետության անգործությանը, հայ մարդը ամուր կառչած է իր հողին. Իշխան Սաղաթելյան Պեսկովը՝ զորահավաքի մասին Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 63-ամյա վարորդը Lexus GX470-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտումԼուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը և Մոսկվան «պատերազմ չեն ցանկանում» Կասպից ծովի ափին մոտ 700 սատկած փոկ է հայտնաբերվել (տեսանյութ) Բլոգերը մատնանշել է ամուսնալուծված տղամարդկանց հետ սեքսով զբաղվելու առավելություններըԴիլիջանի ոլորաններում մերկասառույց է, Վայքի ավտոճանապարհներին և Զանգեր կոչվող տարածքում պիտ մառախուղ Մոսկվայում փաստաբան Գենադի Ուդունյանը հարվածել է ֆուտբոլիստ Դենիս Գլուշակովի նախկին կնոջ գլխին․ BazaԳրիգորի Լեպսը համերգի ժամանակ նետել է խոսափողը և լքել բեմը (տեսանյութ)Հեղափոխական «փոփոխություններն» ու «ապագան» հասան Արթուր Ճաղարյանի ղեկավարած ԻջևանԻրանում հայտնել են բողոքի ցույցերի ընթացքում մահացած մարդկանց թիվըԱդրբեջանի սցենարով ճանապարհը ժամանակավոր էր փակվելու, խաղարկվող տեսարանները մեծ խաղի փոքր դրվագն էր. Տիգրան Աբրահամյան ԱԱ-2022․ Նիդեռլանդների թիմը պարտության մատնեց ամերիկացիներինՇվեդիան Թուրքիային է հանձնել Քրդստանի աշխատավորական կուսակցությանն անդամակցելու համար դատապարտվածինBMW-ի վարորդը վրաերթի է ենթրակել 30-35-ամյա տղամարդու. մահացածի ինքությունը պարզվում է ՔՊ-ի «լռակյաց» պատգամավորները. Սոնա ՂազարյանԼուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերը պատրաստվում են որպես միասնական բանակԵրևանի Սիլիկյան թաղամասում ավտոմեքենան կամրջից շրջվել է․ կա տուժած Ուրուգվայի պաշտպանը հարվածել է ՖԻՖԱ-ի տնօրենին, իսկ հարձակվող Էդինսոն Կավանին շրջել է VAR-ի մոնիտորը Եվգենի Պետրոսյանի կինը լողազգեստով ցուցադրել է կազմվածքը «Ի պատասխան ընդերքի և բնապահպանական հարցերի վերաբերյալ ադրբեջանական շահարկումների»․ ԱՀ բնապահպանության կոմիտեի հայտարարությունը Փակվելու են փողոցներ, արգելվելու է մեքենաների կայանումը, ստուգվելու են քաղաքացիներն և նրանց իրերը․ ոստիկանությունը՝ «Եվրատեսիլ»–ով պայմանավորված գործողությունների մասին ՔՊ-ի «լռակյաց» պատգամավորները. Դավիթ Դանիելյան ԱՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Համբերում եմ, բայց կա մի սահման, որից այն կողմ համբերությունը դադարում է առաքինություն լինել»․ Անի Լուպե Ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են ոստիկանության ծառայողների Niva-ն ու VAZ 2115-ը․ կան վիրավորներՀանձնառու ենք պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, բայց ոչ ՀՀ-ն գրավ դնելու գնով. Մարիա Կարապետյան. «Ազատություն» Իվլեևան խոստովանել է, որ իրեն անհանգստացրել են «Վանք» սերիալում մերկ տեսարանները (տեսանյութ)«Երկար ժամանակ չէի գրում ու չէի խոսում սրա մասին»․ Գարիկ Պապոյանն անկեղծացել է իր ունեցած կորստի մասինԿրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին ցուցադրել է կազմվածքը բիկինիով Հայաստանում հաշմանդամ է 192.000 քաղաքացի Քիմ Քարդաշյանը կտրուկ ոճափոխության է դիմել (լուսանկարներ) 76-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ որդու և հարսի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով Մոսկվան և Մինսկը տարածաշրջանային անվտանգության ապահովման մասին արձանագրություն են ստորագրելԻնչպես էին ադրբեջանցիները փակել Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը (տեսանյութ)Եվրոպայում անվտանգության ապագա ճարտարապետությունը պետք է երաշխիքներ ներառի Ռուսաստանի համար․ ՄակրոնԱդրբեջանը բողոքի նոտա է հղել Իրանին
Ամենադիտված