Երկու տասնյակ գերիներից այս պահին նույնականացվածներ կան
ՀասարակությունԱդրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքով երկու տասնյակ անձ է գերեվարվել:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ նախնական տվյալներով՝ շուրջ երկու տասնյակ անձի գերեվարման մասին տվյալներ կան, այս պահին նույնականացվել է 10-ը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը ռազմական ագրեսիա է սկսել ՀՀ-ի նկատմամբ՝ սահմանի երկայնքով՝ Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի ուղղություններով՝ թիրախաորելով հայկական բնակավայրերը՝ քաղաքացիական ենթակառուցվածքները: Ռազմական ագրեսիայի հետևանքով պաշտոնական տվյալներով զոհվել է 135 զինծառայող, սակայն թիվը վերջնական չէ, կան անհետ կորած և գերեվարված զինծառայողներ: