ՀՀ նախագահը՝ սկանդալի կենտրոնում․ Խաչատուրյանին նկատել են Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ լուսանկարվելիս և կատակելիս (լուսանկարներ)
Արտաքին ՔաղաքականՎլադիմիր Պուտինի դաշնակից, ՀՀ նախագահ Վահագ Խաչատուրյանն անհարգալից վերաբերմունք է դրսևորել Եղիսաբեթ II-ի նկատմամբ։
Այդ մասին հայտնում է բրիտանական Daily Mail հեղինակավոր պարբերականը՝ նշելով, որ ՀՀ նախագահը Վեսթմինսթերյան սրահում Եղիսաբեթ II թագուհու դագաղի մոտ լուսանկարվել, զրուցել է և կատակել է իր օգնականների հետ։
Ընդ որում, ինչպես երևում է լուսանկարներում, Խաչատուրյանին իր բջջային հեռախոսով լուսանկարել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը։