Католикос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единства Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна Какое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ 40 провалов за 6-летнее правление Пашиняна Президент Республики Армении принял председателя Совета армян Франции Министр обороны Армении принял делегацию французских депутатов Экспертные группы Армении и Азербайджана приступили к процессу согласования координат Степанакертский русский драматический театр выпустил еще две весенние премьеры 

Փաշինյանը իրագործում է «Բոլթոնի պլանը». ի՞նչ գին կվճարեն Հայաստանն ու Արցախը

Аналитический
Գաղտնիք չէ, որ Հայաստանում հեղափոխությունից հետո օրակարգ բերվեց այսպես կոչված` Բոլթոնի պլանը, որը Արցախի հարցում ենթադրում է «փող տարածքների դիմաց» բանաձևի կիրառում: Առերևույթ Փաշինյանը տվել էր իր համաձայնությունը, սակայն հետագայում, հատկապես Ալիևի հետ դավոսյան հանդիպումից հետո, ինչ-որ բան այնպես չգնաց: Ընդ որում, անմիջապես Փաշինյանի՝ «Բոլթոնի պլան»-ից «թռնելուց» հետո խաղի մեջ մտավ հայտնի ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը, ով խոսեց Հայաստանի մասին եւ իր աջակցությունը հայտնեց Հայաստանի քաղաքացիական հասարակությանը «երկրի ժողովրդավարական ներկայի եւ ապագայի կառուցման համար»: Այժմ պետք է հասկանանք, թե Սորոսի ծախսերը ինչ գին կարժենան Հայաստանի համար:
 
Ջոն Բոլթոնի ծրագրի թիրախը Իրանն է, դրա իրականացման հարցում գործընկերներ են Թուրքիան եւ Ադրբեջանը (վերջինիս որպես բոնուս խոստացվել է հենց Ղարաբաղը), իսկ ռազմավարական թիրախը Ռուսաստանն է: Հայաստանին այս խաղում խոստացվել է «տարածաշրջանային տնտեսական ներուժի իրագործմանն ուղղված որոշ փոխշահավետ տնտեսական նախագծերի իրականացում»: Ամերիկացի դիվանագետի պլանը ենթադրում էր, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ իր հասարակությանը նախապես պատրաստելով «խաղաղությանը»: Փաշինյանն, իհարկե, չէր կարող չգիտակցել այդ ծրագրի իրականացման հետևանքները՝ իշխանությունը պահելու համատեքստում: Այսօր, սակայն, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, մենք տեսնում ենք մի գործընթաց, որը տանում է Բոլթոնի պլանի վերակենդանացմանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Միևնույն ժամանակ, հարց է՝ արդյո՞ք Փաշինյանը դուրս էր եկել այդ պլանից, ինչպես փորձում էր ներկայացնել իր հրապարակային հայտարարություններով և կեցվածքով, թե՞ դա ընդամենը ներքին լսարանին հանգստացնելուն ուղղված քայլ էր:
 
Անշուշտ, Փաշինյանը այսօր չի կարող հապաղել, քանի որ փողի այլընտրանքային աղբյուրներ գտնելու Փաշինյանի բոլոր փորձերը ձախողվել են՝ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ՌԴ-ն չեն ցանկանում շոշափելի ֆինանսական աջակցություն ցուցաբերել Փաշինյանի կառավարությանը, ինչը չես ասի ԱՄՆ մասին: եվ այս համատեքստում էլ ավելի կարևոր են դառնում այն մեսիջները, որոնք Երևանում երեկ հնչեցրեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Նախ՝ փողը, Փելոսին ակնարկեց, որ Հայաստանը կարող  է միանալ Հազարամյակների մարտահրավերներ ծրագրին, ինչը լավագույն դեպքում Հայաստանին խոստանում է 200 միլիոն դոլարի նյութական օգուտ: Մյուս կողմից վերջին շրջանում, հատկապես պատերազմից հետո, նկատվում է արևմտյան կապիտալի ահռելի ներհոսք Հայաստան, չհաշված 40 միլիոն օժանդակությունը, որը ԱՄՆ կառավարությունը հատկացրել էր Փաշինյանի կաբինետին: Այնուհետև Իրանի հետ հարաբերությունները մինիմումի հասցնելու պահանջը, Ավարայրի ճակատամարտը պատկերող կտավի ֆոնին ելույթ ունեցող Փելոսիի մեսիջները թերևս հավելյալ մեկնաբանման կարիք չունեն: Այս հանգամանքը քաջ գիտակցում են նաև Իրանում, դրանով է  պայմանավորված  Թեհրանի ուշադրությունը ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղի ունեցող էսկալացիայի հանդեպ:
 
Բոլթոնի պլանը ինչպես նշեցինք, ենթադրում էր ՀՀ դուրս բերումը ՌԴ հետ ունեցած անվտանգային համակարգերից: Եվ պատահական չէ, որ վերջին օրերին ակնհայտորեն ակտիվացել են Փաշինյանի շրջապատի հակա-ռուսական ուժերը՝ ԱԺԲ, Արամ Սարգսյան, Արման Բաբաջանյան, որոնց միջոցով Փաշինյանը փորձում է օրակարգ բերել ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը և դա ներկայացնել որպես համաժողովրդական պահանջ:
 
Փաշինյանի ծրագրերը քաջ գիտակցում են Մոսկվայում, մասնավորապես, ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը, ով այս օրերին գտնվում է Երևանում ուշագրավ մեսիջներ է հղել առ այն, որ հենց ՌԴ-ն  է հանդիսանում ՀՀ տնտեսության զարգացման գլխավոր երաշխավորը: Սա իր հերթին նշանակում է, որ եթե Փաշինյանը փորձի կենտրոնախույս քաղաքականություն վարել և որդեգրել արևմտյան վեկտոր՝ տնտեսական հետևանքները երկար չեն սպասեցնի, դիցուք՝ սահմանին պատահական կերպով կարող  է թանկանալ գազը, կամ առաջանան այլ պարենային խնդիրների, օրինակ՝ հացահատիկի ներկրման հետ: Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին էլ իր հերթին հայտարարել է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու պահանջով Երևանում տեղի ունեցած ցույցերը հավանաբար կազմակերպել են ԱՄՆ ոչ առևտրային կազմակերպությունները:

Ըստ էության, պարզ է, որ Փաշինյանը փորձում է թե՛ հայ-թուրքական, թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները դուրս բերել ՌԴ թևի տակից և տանել Արևմուտքի թևի տակ՝ իրագործելով այսպես կոչված` Բոլթոնի պլանը: Սակայն, ընդամենը ամիսներ առաջ Փաշինյանը տրամագծորեն այլ բան էր հայտարարում: Մասնավորապես, այն, որ բանակցային գործընթացում քաղաքական հարցերի որոշողը մնալու է Մոսկվան, իսկ ԵՄ հովանու տակ կքննարկվեն միայն հումանիտար հարցեր: Ընդհանուր առմամբ, այս հարցազրույցը բավականին ընդգծված ռևերանս էր ռուսական կողմին, ինչի մասին էին վկայում երեք անգամ անձամբ Վլադիմիր Պուտինին հայտնած շնորհակալությունը և վերջինիս ջանքերի բարձր գնահատումը: Այժմ Փաշինյանը կրկին փոխում է ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը` փաստացի կրկին «քցելով» Մոսկվային:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Геноцид армян - самое ужасное преступление в истории человечества: Фабио Массимо КастальдоГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюПрезидент Армении: Борьба с безнаказанностью имеет важное значение для восстановления исторической справедливостиПосольство России в Армении опубликовало запись на армянском языке в день памяти жертв Геноцида армянПосол Бельгии в Армении в Мемориальном комплексе Цицернакаберда почтил память жертв Геноцида армян в Османской империиСегодня мы чтим память жертв Геноцида армян: Марина КальюрандФранцузы и армяне навсегда связаны: МакронГенсек ОДКБ заявил о попытках Запада распространять деструктивный контент в других странахКатоликос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единстваЭрдоган в связи с 24 апреля сделал очередное заявление, отрицающее исторические реалии 1915 годаС утра поток людей к мемориалу «Цицернакаберд» в Ереване не прекращаетсяВ 21 веке, мы стали свидетелями очередной политики этнических чисток и ее последствий: МИДГеноцид армян – это не просто трагедия прошлого, это продолжающаяся действительность: депутат ЕвропарламентаПремьер-министр Никол Пашинян почтил память жертв Геноцида армян в ЦицернакабердеПослание премьер-министра Никола Пашиняна по случаю 109-й годовщины Геноцида армянГенсек: решение Армении покинуть ОДКБ или остаться в ней будет суверенным выбором страны109 лет спустя: День памяти жертв Геноцида армянПремьер-министр Армении присутствовал на концерте, посвященном памяти жертв Геноцида армянАрхиепископ Аршак Хачатрян: Народ, возможно ли создать мирный союз между палачом и жертвой?В мемориальном комплексе Цицернакаберд завершилось факельное шествиеМежду двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян?Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре СинанянаВ селе Киранц также проходит факельное шествиеЦена на газ может вырасти. Последствия односторонних уступок ПашинянаКакое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ40 провалов за 6-летнее правление ПашинянаПремьер-министр Пашинян принял делегацию группы дружбы Франция-Армения Сената Французской РеспубликиПрезидент Республики Армении принял председателя Совета армян ФранцииЗамглавы МИД Армении представил послу Аргентины мирный процесс между Ереваном и БакуВ докладе Госдепартамента США зафиксированы случаи нарушения Азербайджаном прав человека в отношении армянАдминистрация Стамбула запретила поминовение жертв Геноцида армянМакрон и Нетаньяху провели телефонный разговор на тему ИранаУченые нашли космический «фонтан», извергающий материю массой в десятки миллионов СолнцНа основе геодезических измерений на границе Армении и Азербайджана установлен первый пограничный столбВ 109-ую годовщину Геноцида армян церемония воздания дани памяти высшим руководством Армении будет протокольной«Армянская женщина - жертва и героиня Геноцида»: выставка, посвященная женщинам, испытавшим всю жестокость геноцидаРоссийские миротворцы покидают Карабах в результате договоренности между мной и Президентом России: АлиевИшхан Агбалян: Воскепар, короче говоря, останется анклавомПроведение COP-29 В Азербайджане является результатом мирного процесса с Арменией: АлиевThe Wall Street Journal: США работают над санкциями против китайских банков за сотрудничество с РоссиейСобчак обсудила с подписчиками внешность сестры Ирины ШейкФигурист Куница признался, что им с Косторной на льду мешают личные отношенияСтарший эксперт комитета по международным отношениям Сената США и посол США в Армении посетили Мемориал Геноцида армянЭрдоган призвал Армению работать над дорожной картой отношений с Турцией, исходя из реалийМинистр обороны Армении принял делегацию французских депутатовВице-спикер Национального собрания Армении принял посла ГрецииВ разговоре с Зеленским Байден выразил надежду, что Сенат одобрит пакет помощи Украине на 61 миллиард долларовАлиев пригласил Зеленского в БакуДва вертолета ВМС Малайзии столкнулись в воздухе во время репетиции парада21-летняя дочь Кэтрин Зеты-Джонс повторила культовый образ своей матери
Самое популярное