Մեծ պատերազմի շեմին ենք, Ռուսաստանը հիմնական զսպող ուժն է. Ղազինյան
ԲլոգոսֆերաԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կրկնեմ ևս մեկ անգամ.
Հարավային կովկասում Ռուսաստանի այլընտրանքը Թուրքիան է, կամ Հայաստանի տարածքում Իրանի և Թուրքիայի միջև պատերազմը:
Թուրքիան և Իրանը ՀՀ սահմանին տեղակայել են 50.000-ական զորամիավորումներ, մեծ պատերազմի շեմին ենք, Ռուսաստանը հիմնական զսպող ուժն է, որ այս պահին կանխում է պատերազմը:
Հակառուսականության քարոզը, ինչն ակնհայտորեն ուղղորդվում և սնուցվում է իշխանության կողմից, այս իրավիճակում հավասարազոր է պատերազմի ու աղետի քարոզին:
Զսպեք ձեր զգացմունքները, մտածեք մեր պետության ու տասնյակ հազարավոր երիտասարդ կյանքերի մասին...»: