Նիկոլայ Պատրուշևն անսպասելի այցով ժամանել է Չինաստան
РоссияՌուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ժամանել է Չինաստան, որտեղ անվտանգության հարցերով երկկողմ խորհրդակցություններ է անցկացրել:
Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԽ մամուլի ծառայությունը:
Ռուսաստանն ու Չինաստանը ռազմավարական անվտանգության հարցերով Չինաստանում անցկացված խորհրդակցությունների ընթացքում համաձայնության են եկել իրենց պաշտպանության նախարարությունների միջև հետագա համագործակցության վերաբերյալ:
Բացի այդ, կարևորվել է համատեղ վարժանքների և պարեկային միջոցառումների անցկացումը: