Մասկը հայտարարել է, որ Starlink ինտերնետային ցանցը հասանելի է Երկրի բոլոր մայրցամաքներում
LeisureԱմերիկյան SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը Twitter-ում գրել է, որ Starlink արբանյակային ինտերնետ ցանցն այժմ գործում է Երկրի բոլոր մայրցամաքներում։
Կիրակի օրը՝ սեպտեմբերի 18-ին, SpaceX-ը Starlink-ի համար ևս 54 փոքր արբանյակ է ուղարկել Երկրի ուղեծիր: Հրթիռի արձակումը տեղի է ունեցել Կանավերալ հրվանդանի (Ֆլորիդա) արձակման վայրում՝ տեղական ժամանակով 20:18-ին (սեպտեմբերի 19-ին Երևանի ժամանակով՝ 04:18-ին): Գործարկումից 16 րոպե անց ընկերությունը հաստատել է բոլոր 54 արբանյակների տեղակայումը:
«Starlink ցանցն այժմ ակտիվ է բոլոր մայրցամաքներում` ներառյալ Անտարկտիդայում», - ասել է Մասկը:
Ընկերության տվյալներով՝ Starlink-ը կարող է ինտերնետ հասանելիություն ապահովել մոլորակի ցանկացած հատված՝ 1 գիգաբիթ/վրկ արագությամբ, ինչը համապատասխանում է 5G ստանդարտին։ 2019 թվականի մայիսից SpaceX-ը տիեզերք է ուղարկել ավելի քան 3000 արբանյակ։ Starlink-ը ներկայումս հասանելի է Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի և Ավստրալիայի օգտատերերին: