Պեսկովը Լեհաստանին մեղադրել է «քաղաքական ծայրահեղականության» մեջ
ՌուսաստանԼեհաստանն ինքն է բարդացնում իր հարաբերությունները մյուս երկրների հետ:
Վարշավայի կողմից Ռուսաստանին և Գերմանիային ուղղված փոխհատուցումների պահանջները -«քաղաքական ծայրահեղականության» դրսևորում են:
Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Հիշեցնենք, որ Լեհաստանը հայտարարել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասների համար՝ Բեռլինից և Մոսկվայից ունեցած փոխհատուցման պահանջների մասին: