Այս պահին ՄԻՊ-ի տվյալներով 16 հայ զինծառայող գերության մեջ է. Քրիստիննե Գրիգորյան
ОбществоԱյս պահին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տիրապետում է 16 զինծառայողի վերաբերյալ տվյալների, որ նրանք գերության մեջ են գտնվում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:
«Ամսի 13-ից սկսած տարբեր մարդիկ, ծնողներ մեզ դիմել են, որ տարբեր տեսանյութերով ճանաչել են իրենց հարազատներին: Բայց այս թվերը կարող են շատ արագ փոփոխվել՝ հիմք ընդունելով նոր տեսանյութերը, նոր ապացույցները: Կարող են նաեւ այս թվերը նվազել, եթե օրինակ, ցավալիորեն, այդ անձինք հայտնվեն զոհված զինծառայողների ցանկերում, կամ մարմինները փոխանցվեն»,-ասաց նա: