Մեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ) Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ) 

Փրկեց 30 ընկերների կյանքն ու զոհվեց հերոսի մահով․ վարդենիսցի Հայկը նաև 44-օրյա պատերազմի մասնակից էր

Հասարակություն

Քաջերի սահմանն իրենց զենքն է հենց․ հայտնի ճշմարտությունը այս օրերին իրենց անձնազոհ օրինակով վկայեցին տասնյակ հայորդիներ, որոնց համար հող Հայրենին ամեն ինչից վեր էր։ Եվ, այո՛, քաջերի դեպքում կարևոր չէ, թե որքան ես ապրել, կարևորն այն է, թե ինչպես ես ապրել։ Որովհետև ապրել ու մեռնել հերոսի պես՝ նշանակում է ապրել Հավիտենապես։

Թշնամու վերջին ագրեսիան կրկին ոտքի հանեց հայրենատեր ու հայրենասեր հայորդիներին, որոնց թվում էր նաև Հայկ Կարենի Գասպարյանը։ Պարթևահասակ Հայկը, որ կարծես առասպելական Հայկ Նահապետի առնմանությունն ուներ և ծնված-կոչված էր հաղթելու ոսոխ Բելին՝ իր ժամանակակից կերպարանքով, ծնվել էր Վարդենիսում 1999 թվականի ապրիլի 16-ին։ 

Վարդենիսի Էդվարդ Պողոսյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո,  Հ.Համբարձումյանի անվան ավագ դպրոցը շարունակել է ֆիզմաթ հոսքով։ Ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից մասնակցել է օլիմպիադաների և 2016-ին արժանացել գովասանագրի ԵՊՀ-ի կողմից։ Ընդունվել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ։ Սովորելու տարիներին զբաղվել է գիտությամբ, եղել է ԵՊՀ-ում գիտաշխատող, մասնակցում էր երիտասարդ գիտնականների գիտաժողովներին, դասախոսի հետ արհեստական քիթ էին մշակել, որը կփրկեր մարդկային կյանքեր գազային հարձակման դեպքում` նախօրոք զգուշացնելով վտանգի մասին։ Համալսարան ընդունվելուց հետո դասերի հետ մեկտեղ սկսել է աշխատել և իր սիրելի զբաղմունքով` շախմատով զբաղվել. ուներ շախմատի 2-րդ կարգ։

Համալսարանն ավարտելուց հետո անմիջապես զորակոչվել է ՀՀ ԶՈւ որպես սպա, որից 16 օր անց սկսվել է 44օրյա պատերազմը։ Պատերազմին եղել է ամենաթեժ կետերում` Ջաբրայիլից մինչև Մարտունի։ Ֆիզուլիում 5-օրյա շրջափակումից հանել է ամբողջ մարտկոցի կազմը։ ԱԹՍ նշանառության և հրթիռակոծության տակ դուրս է բերել 14 վիրավոր։ Իր սխրանքների համար բարձր հրամանատարության կողմից ներկայացվել էր և խոստացվել էր արժանանալ Վազգեն Սարգսյանի անվան մեդալի, որն այդպես էլ չստացավ։

«Հայկի հետ սկզբում շփվում էինք որպես ընկերներ։ Խոսում էինք տարբեր թեմաներից` մշակույթից մինչև քաղաքականություն։ Հետաքրքիր զրուցակից էր, դեռ 2 օր էր, ինչ ծանոթացել էինք, բայց ասացի, որ հաստատ կուզենայի, որ իր նման հուսալի մարդը լիներ իմ ընկերների շարքում։  Հայկը շատ էր սիրում շախմատը։ Հպարտանում էր իր անցած ճանապարհով, քանի որ երբեք անազնիվ կերպով ոչնչի չէր հասել»,-պատմում է Հայկի ընկերուհին՝ Հասմիկը։

Ասում էր` կյանքն ինձ ամեն կողմից խփում է, բայց ես ծնկի չեմ գալու, նկատում է Հասմիկն ու hամարյա աղոթքի պես հավելում․

«Նա իր խոսքի տերն էր։ Միակ խոստումը, որ չկատարեց, հետ գալն էր։ Խոստացավ, որ հետ է գալու, բայց 30 զինծառայող փրկելու համար «դրժեց» խոստումը»։

Արա Ալոյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ) Քաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ) Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ) Քաղաքացիները վրան են տեղադրել Կիրանցի կամրջի մոտ (տեսանյութ) Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա ԱՆ–ից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ)Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Մի ժամանակ «իգնոռ» էին անում, հիմա թեթևակի խոսքից բռնում-տանում են, դա վախի հետևանք է. քաղտեխնոլոգ (տեսանյութ) Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ) Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն«Ով մտածում է՝ հայկական չի, իրա ․․․»․ Գերասիմ Վարդանյան (տեսանյութ) Մենք հեղափոխություն չենք անում, վարչապետ չենք փոխում, բայց թուրքին մի բերեք մեր տան մեջ. ակցիաՄենք Հայաստանի Հանրապետությունից ոչ մի տարածք էլ չենք տալիս. Տավուշի ոստիկանապետը կրկնում է ՔՊ-ին Օկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվի«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին» Իմ ելույթի մեջ միջազգային իրավունքին չհամապատասխանող որևէ բան չկար․ Սիմոնյանն արձագանքեց ՄատվիենկոյինԱռաջիկա օրերն՝ առանց տեղումների, ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն ՆերսիսյանԿվերանայվի բուհերի ընդունելության գործող կարգը, կներդրվեն ընդունելության նոր մեխանիզմներԷդգար Ղազարյանն ազատ արձակվեցՔննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարներըՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԻրանն ու Ռուսաստանն անվտանգության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆՎեդիի ոստիկանության բաժնում եմ. ՔոչարյանՈստիկանները գազանաբար առևանգեցին Գերասիմ Վարդանյանին. քաղաքացիները թույլ չեն տալիս տանել (տեսանյութ)Մեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)
Ամենադիտված