Միջազգային հանրությունը չունի կամք՝ պատերազմական հանցագործությունները բացառելու համար. Ռուբեն Մելիքյան
Հասարակություն«Միջազգային հանցագործություն է»,-ԼՈԻՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից հայ զինծառայող կնոջը մասնատելու դեպքին:
«Նմանաբնույթ հանցագործություններ տղամարդկանց մասով քառօրյա պատերազմի ժամանակ են դեռ գրանցվել, և սա պահանջում է պետությունների կողմից քաղաքական կամք, որը չկա, որպեսզի պատասխանատվության ենթարկեն: Ցավոք սրտի, նոր բան այստեղ չկար, սա նույն ձեռագիրն էր, նույն անպատժելիությունը»,-ասաց Մելիքյանը:
Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ գործը բացահայտելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության ցանկությանը, որն իր կարծիքով չկա:
«Մենք չենք տեսնում միջազգային հանրության կողմից հավաքական առումով կամք, որպեսզի պատերազմական հանցագործությունները, ռազմական հանցագործությունները ունենան իրենց քրեական, քրեաիրավական հետևանքները: Այս տեսանկյունից ես լավատես չեմ այդ հարցում»:
Թե ինչ պետք է անի հայ հասարակությունը գործի արդար քննություն իրականացնելու համար, Մելիքյանն ասաց.
«Պետք է համապատասխան զեկույցներ կազմվեն, 2-րդ հերթին այդ զեկույցները պետք է ուղարկվեն հնարավորինս լայն թվով հասցեատերերի: Բայց այդ գործընթացը այս պահին ես չեմ տեսնում»: