Արմեն Փամբուխչյանը Գեղարքունիքում քննարկել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
ԲլոգոսֆերաԱրտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր` սեպտեմբերի 19-ին, Գեղարքունիքի մարզում էի։
Այցելել եմ մարզային փրկարարական վարչություն, տեղում ծանոթացել իրավիճակին, զրուցել փրկարար ծառայության մարզային կառույցի ղեկավարության և աշխատակիցների հետ, տվել համապատասխան հանձնարարականներ:
Այնուհետև Վարդենիս խոշորացված համայնքում հանդիպել եմ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ:
Քննարկել ենք վերջին օրերին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր:
Վերահաստատել և վստահեցրել եմ, որ մարզային փրկարարական վարչությունը, հրշեջ-փրկարարները պատրաստ են լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները»։