We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union Ucom launches network modernization efforts in a few regions of Armenia 

ՀՀ-ն միջազգային սկանդալների կիզակետում. ովքե՞ր են հարվածում երկրի վարկանիշին

Analytical

2018 թվականին՝ Թավշյա հեղափոխության օրերին օրերին, Նիկոլ Փաշինյանը ամբիոնից վստահեցնում էր հանրությանը, որ իր թիմը անելու է ամեն ինչ, որպեսզի բարձրացնի ՀՀ միջազգային վարկանիշը, որը զգալիորեն տուժել էր ըստ նրա՝ վերջին 30 տարիներին իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում: Բարձրացրեցին արդյո՞ք ՔՊ-ականները ՀՀ միջազգային վարկը, թե եղավ այն, ինչ եղավ՝ դատեք ինքներդ:

Հայաստանի հպարտ քաղաքացիների հիշողության մեջ դեռ վառ է, որ նախորդ տարի Աբու Դաբիում ընթացող IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում էր դատարկ տաղավարներով՝ միայն բուկլետ բաժանելով։ Նման «շքեղ» պրեզենտացիայի պատասխանատում Բարձր Տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն էր` ի դեմս այն ժամանակվա նախարար Հակոբ Արշակյանի։ Նախարարը հայկական տաղավարի աչք ծակող դատարկությունը բացատրեց լոգիստիկ խնդիրներով. հաշվարկներն այնպես էին արել, որ ցուցահանդեսի բացմանը տեսականին տեղում լիներ, սակայն, արի ու տես, պարզվեց անգամ հաշվարկ անելը նախարարի համար չափից դուրս բարդ առաջադրանք էր։

Այս դեպքից հետո ամիսներ անց էկոնոմիկայի նախարար նշանակված Վահան Քերոբյանը սրտնեղել էր, որ Հակոբ Արշակյանին չի հաջողվել ավելին քամել վերը նշված ցուցահանդեսից և մեր տնտեսությունը առանձնապես ոչինչ չի շահել։ Քերոբյանին այս տարի շանս ընձեռվեց ուղղել Արշակյանի շահերը` Դուբայ 2020 էքսպոյում ՀՀ պատվիրակության ղեկավարը հենց էկոնոմիկայի նախարարն էր։ Հաշվի առնելով Վահան Քերոբյանի կատակասիրությունը` կարելի է հասկանալ, թե ինչու են այս տարի հայկական ազգային արժեքները ներկայացնող ստենդում տեղ գտել «американские горки»-ն։ Ըստ ՔՊ-ական պաշտոնյայի` մենք ազգովի պետք է հպարտանանք հենց դրանով։ 

Մամուլը գրել էր, որ ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ իշխանական խմբակցության մի խումբ պատգամավորներ գործուղվել են Ժնև, սակայն ժամանակին տեղ չեն հասել: Աղբյուրները պատմում են, որ ՔՊ խմբակցության մի քանի անդամներ Վիեննայի օդանավակայանում սրճարան են նստել, գինովցել են ու մոռացել, որ պետք է Ժնև մեկնեն: Նրանք երկար դեգերումներից հետո մի կերպ կարողացել են Ժնև մեկնող հաջորդ օդանավին հասնել և ուշացած միացել են պատվիրակությանը: Պատգամավորների անունները նույնպես շրջանառվում էին՝ Արփի Դավոյան, Վահագն Հովակիմյան, Վահագն Ալեքսանյան, Արթուր Հովհաննիսյան: Վերջիններս կամ հրաժարվել են պատասխանել՝ համապատասխանում է այդ լուրը իրականությանը, թե ոչ, կամ ասել են, որ անլուրջ հարցերի չեն պատասխանում: Թե որքանով է սա հերքում՝ դատեք ինքներդ:

Հայաստանը ներքաշվում է միջազգային սկանդալի մեջ, որովհետև ավիացիոն կոմիտեի արդեն նախկին նախագահ Տաթևիկ Ռևազյանը չի կարողանում հոդաբաշխ բացատրել, թե ինչպես է ամերիկյան Բոինգը հայտնվել Իրանում:

Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սկանդալ տեղի ունեցավ՝ կապված Հայաստանի առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանի կողմից  արված հայտարարության հետ, որում նախարարը կորոնավիրուսի դեմ պայքարի հայաստանյան փորձը առավել հաջողված էր համարել և ակնարկել, որ վրացական կողմն ունի տվյալների ներկայացման հարցում թափանցիկության խնդիր: Թորոսյանի վրացի գործընկերներն անչափ կտրուկ էին արձագանքել նրա հայտարարությանը, բանը հասել էր նրան, որ Թորոսյանը ստիպված էր եղել դիվանագիտական խողովակներով ներողություն խնդրել վրացական կողմից:

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի պատմության իմացությունը քիչ էր մնում միջազգային սկանդալի հանգեցներ, քանի որ վերջինս ոչ ավել ոչ պակաս ճապոնացիներին անվանել էր չինացիների և կորեացիների սինթեզ:

Հայաստան-Իրան հարաբերությունների վրա զգալի ստվեր էր գցել՝ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի ԱԺ ամբիոնից արված հայտարարությունն առ այն, որ  Իրանը հանդիսանում է տոտալիտար պետություն: Դրանից հետո պաշտոնական խողովակներով հարցը թերևս հաջողվել է կարգավորել, սակայն, հետքը, ինչպես ասում են, մնացել է:

Բոլորիս հիշողության մեջ թարմ է Ռուբեն Ռուբինյանի հակառուսական քվեարկությունը ԵԽԽՎ-ում, որից հետո պաշտոնյան հայտարարեց, որ պարզապես սխալվել է, և դրանից հետո էլ ստիպված էր ռուսական կողմի հետ մերձեցման երեկոներ կազմակերպել՝ իրավիճակը շտկելու նպատակով:

Լրջագույն սկանդալի առիթ էր հանդիսացել վարչապետ Փաշինյանի՝ պատերազմից հետո արված հայտարարությունը՝ Իսկանդերների` 10 տոկոսով կրակելու մասին, որով Փաշինյանը, ըստ էության, կասկածի տակ դրեց ռուսական ռազմաարդյունաբերության արդյունավետության հարցը:

Ընդամենը օրեր առաջ էլ հերթական սկանդալը գրանցվեց Նենսի Փելոսիի այցի ընթացքում: ԱԺ աշխատակազմի ղեկավարը, ով պետք է ներքևում պատշաճ կերպով կազմակերպեր ասուլիսը և դրա ընթացքը, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կողքն էր բազմել, ընդ որում այնքան էր ջանում հայտնվել առաջին պլանում, որ ստվերել էր անգամ ԱՄՆ դեսպան Թրեյսին:

Արդյո՞ք իրականություն դարձավ Փաշինյանի՝ 2018-ին արված հայտարարությունը, արդյո՞ք բարձրացավ ՀՀ միջազգային վարկանիշն իր թիմակիցների գործողությունների արդյունքում, թերևս՝ հակառակը...

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministryEU mission presented situation in Gegharkunik to French delegationOil Prices DownTigran Balayan to Toivo Klaar: Azerbaijan is gearing up for new aggression against ArmeniaXiaomi unveils cheap smartphone Poco C61, which has flagship designFrench Ambassador to Armenia reminds about right of return for Nagorno-Karabakh ArmeniansLukashenko briefs on Belarus’ role in detaining Crocus City Hall attackers
Most Popular