Ինչո՞ւ է Կիևը վախենում ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում անցկացվելիք հանրաքվեներից. Մեդվեդևը նշել է պատճառը
ՌուսաստանՌԴ անվտանգության Խորհրդի փոխնախագահ, Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է ինքնահռչակ ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում և այլ «ազատագրված տարածքներում» Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի անցկացման թեմային:
Մեդվեդևը համապատասխան ռեֆերենդումների անցկացման անհրաժեշտությունը հիմնավորել է այդ տարածքների «բնակիչների կանոնավոր պաշտպանությամբ» և «պատմական արդարության» վերականգնմամբ:
«Ռուսաստանի տարածքում ոտնձգությունը հանցագործություն է, որի առկայությունը թույլ է տալիս օգտագործել ինքնապաշտպանության բոլոր ուժերը: Բայց հավասարապես կարևոր է, որ մեր երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո Ռուսաստանի ոչ մի ապագա ղեկավար, ոչ մի պաշտոնյա չկարողանա փոխել այդ որոշումները:
Ահա, թե ինչու են Կիևում և Արևմուտքում վախենում այդ հանրաքվեներից: Ու հենց այդ պատճառով է, որ անհրաժեշտ է անցկացնել այդ ռեֆերենդումները»,-նշել է Մեդվեդևը: