Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են ավտոցիստեռնը և բեռնատարը. ճանապարհը միակողմանի փակ է
ՀասարակությունՍեպտեմբերի 20-ին, ժամը 10։50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 157-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «JAC» մակնիշի հեղուկ գազ տեղափոխող ավտոցիստեռնը և «KamAZ» մակնիշի բեռնատարը․ ավտոցիստեռնը կողաշրջվել է, ճանապարհը միակողմանի փակ է։