ՌԴ-ն կշարունակի նպաստել տարածաշրջանային սուր հակամարտությունների կարգավորմանը. Պուտին
ՌուսաստանՌուսաստանը չի շեղվի ինքնիշխան քաղաքականությունից և մտադիր է առաջ տանել միավորման օրակարգը:
Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, մենք չենք շեղվի մեր ինքնիշխան ընթացքից, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, մենք մտադիր ենք շարունակել խթանել միավորող միջազգային օրակարգը, ներդրում ունենալ արդի բազմաթիվ մարտահրավերներին և սպառնալիքներին արդյունավետ արձագանքների փնտրտուքի հարցում և նպաստել տարածաշրջանային սուր հակամարտությունների կարգավորմանը»,- ասել է Պուտինը օտարերկրյա դեսպանների կողմից հավատարմագրերի ներկայացման արարողության ժամանակ:
ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ հենց այդ դիրքորոշմամբ Ռուսաստանը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մեկնարկելիք 77-րդ նստաշրջանում: