ՀԱՊԿ-ն միջոցներ է ձեռնարկում Երևանի և Բաքվի միջև առկա սրացումը նվազեցնելու ուղղությամբ. Պուտին
ForeignՀԱՊԿ-ն միջոցներ է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա սրացումը նվազեցնելու ուղղությամբ
Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օտարերկրյա դեսպանների կողմից հավատարմագրերի ներկայացման արարողության ժամանակ:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ անհանգստություն է առաջացնում ՌԴ-ում, Մոսկվան կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը:
«Մենք կոչ ենք անում բոլորին զսպվածություն ցուցաբերել, խստորեն հետևել հրադադարին և հաստատակամորեն հետևել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»,- ասել է Պուտինը: