10 տարի ազատազրկում՝ զինվորական ծառայության չներկայանալու համար. ՌԴ Պետդումայի որոշումը
ՌուսաստանՌԴ Պետական դումայում փոփոխություններ են կատարվել զինծառայության չներկայանալու կամ դասալքության համար պատժի մասին օրենքում, ըստ որի՝ նախատեսվում է մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում:
Համապատասխան փոփոխության հեղինակները պատգամավորներ Վալերի Պիսկարևն ու Լեոնիդ Սլուցկին են, ինչպես նաեւ սենատոր Անդրեյ Կլիշասը:
Փոփոխություններով ընդգծվում է, որ պահեստազորում գտնվող քաղաքացիները զինվորական պատրաստություն անցնելու ընթացքում օրենքով նախատեսված հոդվածի համաձայն հանցագործություններ կատարելու համար կրում են քրեական պատասխանատվություն, որը նախատեսված է պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնող զինծառայողների համար: