Դեյվիդ Բեքհեմը գովաբանել է թագավորական ընտանիքին Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորությունից հետո
ФотографииԴեյվիդ Բեքհեմը Եղիսաբեթ 2-րդին հրաժեշտի մասին գրառում է կատարել, որում գովաբանել է «սիրող» թագավորական ընտանիքին։ Նախկին ֆուտբոլիստը հրապարակել է այն իր սոցցանցերում։
Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեյվիդ Բեքհեմը հարգանքի տուրք է մատուցել թագավորական ընտանիքին Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորությունից հետո, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին՝ Լոնդոնում։
«Այսօր մենք հրաժեշտ տվեցինք Նորին Մեծություն թագուհուն: Այս շաբաթ աշխարհը սգաց եզակի, ոգեշնչող և հոգատար առաջնորդի կորուստը: Հազարավոր մարդիկ բոլոր խավերից հավաքվել էին՝ իրենց երախտագիտությունը հայտնելու մեր սիրելի թագուհուն: Անհավանական արարողության և ավանդույթի հետ մեկտեղ մենք դիտարկել ենք, թե ինչպես է սիրող ընտանիքը արժանապատվորեն և նվիրվածությամբ սգում իրենց մորը, տատիկի և նախատատիկի մահը»,- գրել է Բեքհեմն իր անձնական բլոգում։
Նախկին ֆուտբոլիստը սրտառուչ գրառումն ավարտել է՝ ասելով, որ «հանգուցյալ թագուհու ծառայողական ժառանգությունն ու հավատարմությունը կապրի հավերժ», և ավելացրել. «Կեցցե թագավորը»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեյվիդ Բեքհեմը 12 ժամ հերթ է կանգնել Վեստմինստերյան պալատ մտնելու համար, որտեղ գտնվում էր Եղիսաբեթ 2-րդի աճյունը։