Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է. ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ անկախությունը
ՌուսաստանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայ ժողովրդին Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ և նշել, որ Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամներ ու ռազմավարական դաշնակիցներ են:
«Օգտվելով առիթից ՝ կցանկանայի շնորհավորել եղբայրական հայ ժողովրդին եւ երկրի ղեկավարությանը վաղը նշվող Անկախության օրվա կապակցությամբ»,-ասել է Պուտինը օտարերկրյա դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:
Պուտինը նաև ասել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամներ ու ռազմավարական դաշնակիցներ են ։
«Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է»,-ընդգծել է նա։
Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն և Հայաստանը ինտենսիվ քաղաքական երկխոսության մեջ են:
«Միայն այս տարի մենք Նիկոլ Վովայի Փաշինյանի հետ հանդիպել ենք երեք անգամ»,-հայտարարել է ՌԴ նախագահը: