«Դոնբասի բնակիչները ցանկանում են սեփական ճակատագրի տերը լինել». Լավրովը՝ հանրաքվեների մասին
ՌուսաստանԼուգանսկի ժողովրդական հանրապետությունում և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում հանրաքվեներ անցկացնելու որոշումը վկայում է այն մասին, որ Դոնբասի բնակիչները «ցանկանում են սեփական ճակատագրի տերը դառնալ»:
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ներկայիս իրավիճակը հաստատում է, որ Դոնբասի ժողովուրդները ցանկանում են սեփական ճակատագրի տերը լինել»,- ասել է Լավրովը:
Հիշեցնենք, որ Ուկրաինան արձագանքել է ինքնահռչակ հանրապետություններում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեների անցկացման մասին հայտարարություններին՝ դրանք անվանելով շանտաժ և մանիպուլացիա: