Վահե Ղալումյանը գործուղվում է Բելգրադ Էրդողանը հայտարարել է Պուտինի հետ պայմանավորվածության մասին ԱՄՆ-ում բացատրել են, թե ինչու են պաշտպանում Իսրայելին, բայց ոչ Ուկրաինային Թբիլիսիում արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ․ կան տուժածներ ու ձերբակալվածներ Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին Ադրբեջանում հայտարարել են, թե մեկնարկել է Արցախից խաղաղապահների դուրսբերման գործընթացը Չինաստանի նախագահը կոչ է արել Արևմուտքին չօգնել Ուկրաինային․ ԶԼՄ Դեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ Վերընտրվելու շնորհավորանքներն Ալիևն ընկալել է հայերի դեմ քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ. Գևորգյան Իսրայելը որոշել է «հնարավորինս շուտ» հարված հասցնել Իրանին 

Հայրենիքի պաշտպանության մարտում զոհված սպա Արմեն Կարապետյանը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից էր

Հասարակություն

 Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում է հուղարկավորվել Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, ադրբեջանական 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով զոհված Հայոց բանակի սպա Արմեն Կարապետյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արծվանիստի միջնակարգ դպրոցի տնօրեն Թոռնիկ Սահակյանը,  Արմեն   Կարապետյանը   ծնվել  է   1992 թվականի  փետրվարի  20-ին,  Հայաստանի Հանրապետության Մարտունու շրջանի  Արծվանիստ  գյուղում:  Սովորել   եւ 2009 թվականին  գերազանցությամբ  ավարտել   է  ծննդավայրի    միջնակարգ   դպրոցը:  Նույն    տարում  ընդունվել   է   Տերնոպոլի   ազգային   տնտեսագիտական   համալսարանի    «Համաշխարհային   տնտեսագիտություն»  բաժինը:    2010-12 թվականներին  ծառայել  է  Հայոց  բանակում՝  որպես   ավագ   հետախույզ:   Ծառայության   ընթացքում   արժանացել  է    «Բանակի   գերազանցիկ»   կրծքանշանի  եւ   ստացել  կրտսեր    սերժանտի   կոչում:  Զորացրվելուց   հետո   շարունակել   է   ուսումը  նույն    բուհում,  որը   ավարտել  է  2015 թվականին: 

«Արմենի  մեջ   այնքան  մեծ   էր   Հայոց   բանակում    ծառայելու   ցանկությունը,  որ   2020  թվականի  հունիսին,    որպես    ենթասպա,    ծառայության   է  անցնում    Քարվաճառի զորամասում: 44-օրյա   պատերազմի    առաջին    օրից   մինչեւ  ավարտը   քաջաբար  կռվել   է  Արմենը,  արժանացել    «Զորավար   Անդրանիկ»   կրծքանշանի   եւ   պատվոգրերի: 2021 թվականին   ստացել   է   լեյտենանտի    կոչում   եւ   վարել     դասակի    հրամանատարի    պաշտոն:   2022 թվականի  հուլիսից   ստանձնել   է   վաշտի   հրամանատարի   պաշտոն:  Արմենն   ուներ «Ավագ    հետախույզ»   կոչում:  Ամուսնացած   էր   ընդամենը   8  ամիս:   Փրկելով   իր   վաշտի   տղաների    կյանքը՝   ցավոք,   նա    դարձավ   թշնամու   անօդաչուի հարվածի   զոհը: Նրա մահը կսկիծ ու ցավ է պատճառել ողջ գյուղին, մեր դպրոցի կոլեկտիվին՝ առավել եւս։ Սակայն Արմենը միաժամանակ մեր, մեր սերունդների պարծանքն ու հպարտությունն է, նրա անունով կդաստիարակվեն ու կոգեշնչվեն մեր դպրոցի աշակերտները։ Ինչպես տեսնում եք, թշնամին մեզանից խլում է մեր հայրենասեր, քաջ ու խելացի տղաներին, ովքեր մարմնավորում էին հայրենի հողի ուժը, գեղեցկությունը եւ հավերժությունը։ Արմենն ու նրա մարտական ընկերները հավերժ էլ կմնան մեր սրտերում»,-ներկայացրեց Թոռնիկ Սահակյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վահե Ղալումյանը գործուղվում է Բելգրադ Էրդողանը հայտարարել է Պուտինի հետ պայմանավորվածության մասին«Ոչ մի մրցանակ չստացա»․ Սոս ՋանիբեկյանՍաղ բանակը Մելքոնյան Գագոն ա թալանել. քաղաքացի (տեսանյութ) ԱՄՆ-ում բացատրել են, թե ինչու են պաշտպանում Իսրայելին, բայց ոչ ՈւկրաինայինԹբիլիսիում արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ․ կան տուժածներ ու ձերբակալվածներ Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանինԱդրբեջանում հայտարարել են, թե մեկնարկել է Արցախից խաղաղապահների դուրսբերման գործընթացըԱդրբեջանական կողմը քանդել է Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը Չինաստանի նախագահը կոչ է արել Արևմուտքին չօգնել Ուկրաինային․ ԶԼՄԴեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ 43-ամյա Փերիս Հիլթոնը լողազգեստով ցուցադրել է իր կազմվածքը (լուսանկար)Վերընտրվելու շնորհավորանքներն Ալիևն ընկալել է հայերի դեմ քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ. Գևորգյան Իսրայելը որոշել է «հնարավորինս շուտ» հարված հասցնել ԻրանինՍամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի մոտ․ սկսել են բերման ենթարկել ցուցարարներին (տեսանյութ) Նախաքննական մարմինների գործողությունները գաղտնի են․ «Ուիգմոր»-ը հայտարարություն է տարածել ՄԻՊ-ը Սամվել Վարդանյանին ծեծելու դեպքի առնչությամբ գրություններ կուղարկի գլխավոր դատախազություն և ՆԳՆՍպիտակ տանը հերքել են ուկրաինական հակամարտությունում ԱՄՆ դերի մասին Զելենսկու պնդումներըՔիմ Քարդաշյանը նկարահանվել է իր ապրանքանիշի լողազգեստներով (լուսանկարներ)Սերբիայի նախագահը զանգահարել է Ալիևին և աջակցություն խնդրելԿոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր և հափշտակել մի քանի մլն դրամի ոսկու հանքանյութՓաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոնդոն Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քվեարկությունը հետաձգվել է (տեսանյութ)Սորոսի հիմնադրամը դադարեցրել է իր աշխատանքը Ղրղզստանում Դուբայում, որտեղ անձրևը մեծ շռայլություն է, այսօր խոշոր ջրհեղեղ է դիտվել. Սուրենյան (տեսանյութ) Ավինյանի որոշմամբ՝ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվիԱկնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էրդողանն Իսրայելին մեղադրել է սադրանքների մեջԱլեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան Արևմուտքի «սիրելիները»՝ պատուհաս սեփական ժողովուրդների համարՖոտոսեսիայի ժամանակ ալիքն օվկիանոս է քշել-տարել զբոսաշրջիկին Դուբայի միջազգային օդանավակայանը չեղարկել է ժամանող և մեկնող չվերթները (տեսանյութ)Թբիլիսիում կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ)Երգչուհի Քեթի Փերիի տոպն ընկել է եթերի ժամանակ (տեսանյութ)«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել«Իջեցրել են տաբատը, հետո մահակով դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում»․ Սամվել Վարդանյանի պաշտպանՎիլյորբան քաղաքի պատվիրակությունն Աբովյանում էր կարևոր հանդիպումների ու հագեցած շրջայցի օրակարգով․ Էդուարդ ԲաբայանՆարեկ Ադամյանը նշանակվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրենԵրեկ կեսգիշերին մոտ տեղի է ունեցել մի սահմռկեցուցիչ բան. Ռուբեն Մելիքյան (ուղիղ հեռարձակում)Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա և ծակել տան տանիքըՌուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունըՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու Կակաոյի հատիկների գները հասել են պատմական առավելագույնիԴուբայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են ճանապարհներն ու մետրոն (տեսանյութեր)«Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը որպես ՀԱՊԿ անդամ․ ՏասմագամբետովՊուտինն ու Ռաիսին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՏեղի ունեցածը բեսպրեդել է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձևով վիրավորված լինի. պատգամավոր
Ամենադիտված