ՀԱՄԱՍ-ը կարծում է, որ ապագայում կպահպանի առաջատար դերը Գազայի հատվածում Նորվեգիայում գրանցվել է ռադիոակտիվ ցեզիումի մակարդակի բարձրացում Նիգերիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել Լիբանանում փեյջերի պայթյունից վիրավորվել է Իրանի դեսպանը 2018-ից մինչ այժմ 11,830 արական սեռի անչափահաս հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից․ fip.am Իշխանություններին Մայր Տաճարի վերաօծմանը հրավիրելը չի նշանակում, թե Եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումներից. Արշակ արքեպիսկոպոս Եկեղեցին պատրա՞ստ է ներել Փաշինյանին, եթե վերջինս ապաշխարի, թե՞ նրա գործած մեղքերն աններելի են Իսրայելական դիվերսիայի հետևանքով կա առնվազն 8 զոհ և 2750 վիրավոր Ես 11 տարում 11 գոլ եմ խփել, իսկ Հոլանդը՝ 9 գոլ 4 խաղում. Գվարդիոլա Հոկտեմբերի 17-18-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումը 

Մարիամ Մկրտչյանը բացառիկ արդյունքով նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը

Սպորտ

Ռումինիայի Մամայա քաղաքում օրերս ավարտվել է շախմատի մինչև 14, 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնս հանդես է եկել Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը, որը Մ18 տարեկանների պայքարում հաղթել է բոլոր 11 պարտիաներում և նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը:

Հայ շախմատիստուհին խոստովանում է՝ իր համար անսպասելի էր բացարձակ արդյունքով աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը նվաճելը. «Երբ մեկնում էի աշխարհի առաջնության, ընդհանրապես չէի մտածում արդյունքի մասին: Չէի մտածում՝ արդյոք կկարողանա՞մ չեմպիոն դառնալ, թե՞ ոչ …. մտածում էի միայն այն մասին, որ պետք է լավագույնս հանդես գալ և առավելագույն միավորներ վաստակել: Տեղում արդեն մտածում էի միայն հաջորդ պարտիայի մասին և այնպես էր ստացվում, որ տուրից տուր հաղթում էի: Զգում էի, որ իմ հանդեպ վերաբերմունքն էլ փոխվել է, դահլիճում արդեն ավելի ուշադիր էին լինում իմ պարտիաներին, նայում էին, թե ինչպես էի խաղում, քանի որ 1957 թվականից ի վեր ոչ-ոքի չէր հաջողվել 11 անընդմեջ հաղթանակ տանել այս առաջնությունում: Այնպես որ, ինձ համար ևս արդյունքը շոկային էր»:

Մարիամ Մկրտչյանն ասում է՝ բոլոր 11 պարտիաներն էլ հետաքրքիր են ստացվել, իսկ մրցակցությունը բավական բարդ է եղել. «Շատ ուրախ և հպարտ եմ, որ կարողացա հաղթահարել բոլոր դժվարություններն ու հաղթող ճանաչվել աշխարհի Մ18 տարեկանների առաջնությունում: Ընդհանուր առմամբ բոլոր պարտիաներն էլ հետաքրքիր էին, իսկ յուրաքանչյուր հաղթանակով ավելի էի մոտենում չեմպիոնությանը: Մրցակցությունն իսկապես մեծ էր, մրցակիցներս ավելի փորձառու էին և նրանք էլ էին պայքարում մրցանակային տեղերի համար, այնպես որ բարդ էր: Նախկինում պատանեկան մրցաշարերի մասնակցության փորձ ունեի, սակայն վերջին տարիներին միշտ մի փոքր խանգարում էր և չէի կարողանում մրցանակային տեղ զբաղեցնել»:

Մարիամ Մկրտչյանի խոսքով՝ աշխարհի պատանեկան առաջնությունում ամենազգացմունքային պարտիան անցկացրել է Ադրբեջանի ներկայացուցչի դեմ սեպտեմբերի 13-ին, երբ իմացել է ՀՀ տարածքի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մասին. «Հետևում էինք այն ամենին, ինչ կատարվում էր մեր հայրենիքում: Հենց հաջորդ օրը պետք է մրցեի Ադրբեջանի ներկայացուցչի հետ: Հոգեբանորեն շատ ծանր էր խաղին պատրաստվելը, որպեսզի այդ լարվածությունն ու մտքերը չխանգարեն ինձ հենց տախտակի առջև»:

Մարիամ Մկրտչյանն աշխարհի առաջնությունում տարած այս հաղթանակը նվիրում է ՀՀ սահմանը պահող զինվորներին:

Մարիամ Մկրտչյանն այս տարվա հունվարին է ընդգրկվել Հայաստանի կանանց հավաքականի կազմում, երբ նվաճել է Հայաստանի չեմպիոնությունը: Ասում է՝ հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրեասյանի հետ փետրվարից սկսել են մարզումներն ու նախապատրաստական շրջանը. «Բավական լուրջ աշխատանքներ ենք տարել՝ շեշտը դնելով հիմնականում սկզբնախաղերի և խաղային որակները բարելավելու վրա: Վերջին մրցաշարերում արդեն երևում էին այդ փոփոխությունները, ես կիրառում էի մեր նախապատրաստած նորույթներն ու շատ ուրախ եմ, որ ստացվեց լավ հանդես գալ»:

Նշենք՝ հոկտեմբերի 11-ից Մարիամ Մկրտչյանն Իտալիայում մասնակցելու է մինչև 20 տարեկանների աշխարհի անհատական առաջնությանը: Ասում է՝ պետք է շարունակի պատրաստվել և լավագույնս հանդես գալ այդ ստուգատեսում:

Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացված շախմատի մինչև 14, 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից ևս երկուսը վերջին տուրից առաջ հավակնում էին մրցանակային տեղերի, սակայն անմասն մնացին մեդալներից: Մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարում Էմին Օհանյանը վերջին տուրում պարտվել է Իսպանիայի ներկայացուցչին և 7,5 միավորով զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:

Տարիքային նույն խմբում Արսեն Դավթյանն առավելության է հասել ղազախ Բեկսուլթան Մոլդաղալիի նկատմամբ և 7,5 միավորով գրավել է 9-րդ տեղը: Ալեքս Սահակյանն էլ հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Անտոն Զլատկովին ու վաստակած 7 միավորով գրավեց 18-րդ տեղը:

Մեդալի էր հավակնում նաև մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարի մասնակից Մամիկոն Ղարիբյանը, սակայն վերջին տուրում պարտվել է և 7,5 միավորով զբաղեցրել է 6-րդ տեղը:

Հայաստանն աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցել է 12 մարզիկով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀԱՄԱՍ-ը կարծում է, որ ապագայում կպահպանի առաջատար դերը Գազայի հատվածումՆորվեգիայում գրանցվել է ռադիոակտիվ ցեզիումի մակարդակի բարձրացումՆիգերիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվելԼիբանանում փեյջերի պայթյունից վիրավորվել է Իրանի դեսպանը2018-ից մինչ այժմ 11,830 արական սեռի անչափահաս հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից․ fip.am Եկեղեցին պատրա՞ստ է ներել Փաշինյանին, եթե վերջինս ապաշխարի, թե՞ նրա գործած մեղքերն աններելի ենԻսրայելական դիվերսիայի հետևանքով կա առնվազն 8 զոհ և 2750 վիրավորԵս 11 տարում 11 գոլ եմ խփել, իսկ Հոլանդը՝ 9 գոլ 4 խաղում. ԳվարդիոլաՀոկտեմբերի 17-18-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումը«Ռացիոնալը և իռացիոնալը պետականաստեղծման և պետականապահպանության գործընթացում» խորագրով բաց քննարկում՝ Տարոն Սիմոնյանի բանախոսությամբՀայաստանում թող հիշեն, որ Նախիջևանից հրթիռներով կարող ենք ծածկել ՀՀ ՊՆ-ն . Մուսաբեկով (տեսանյութ)Սարիգյուղում ճանապարհի կառուցման համար պայթեցում են իրականացրել, ինչն էլ ողբերգական ավարտ է ունեցելՔՊ վարչության նիստում քննարկվել են Սիսիանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքներին առնչվող հարցերԿենտրոնական բանկը զգուշացնում էԱդրբեջանը մոտ 7 տոկոսով կրճատում է պաշտպանական ծախսերը61 ընտանիք դիմել է՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով․ ԿԽՄԿԱդրբեջանն ու Վրաստանը համաձայնեցրել են ընդհանուր սահմանի մի մասը«Արզնի» ՀԷԿ-ի ջրատարում 22-ամյա տղայի մարմին է հայտնաբերվելSeven Visions, The Dvin-ը բարձր մակարդակով հյուրընկալել է աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդ պատգմավորների համաժողովը«Տիտանիկը» կառուցած ընկերությունը սնանկության եզրին էՓլուզում Աշտարակում վերակառուցվող դպրոցում. ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 2 աշխատակիցներՄամ, կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել․ Նազիկ Ավդալյանի և որդու զրույցըԷս կողմից հարձակվել են, էն կողմից հարձակվել են, կարծես ես էլ վախեցա․ Միքայել ԱջապահյանՄարդկանց արյան նոր խումբ է հայտնաբերվել․ գիտնականներԿփակվեն գործող մի քանի քրեակատարողական հիմնարկներԱդրբեջանի դեմ պայքարի միակ միջոցը վերջինիս միջազգայնորեն ահաբեկչական հայտարարելն է․ հայտարարությունՈւմ հարսանիքի քավորն է եղել Սերժ Սարգսյանը (լուսանկարներ)Միասնական և ուժեղ Սփյուռքը Հայաստանի ամենահզոր դաշնակիցն է․ ՀՀ նախագահԻնչու են Վերին Պտղնի բնակավայրի հարակից տեղամասում արգելապատնեշներ տեղադրվում. պարզաբանումԱԺ փոխխոսնակի կինը «դաչա» է գնել՝ կասկածելի էժան գնով«Ես սատանիստ եմ, ինձ չեն կարող հրավիրել». ՔՊ-ականը՝ եկեղեցու վերաօծմանը մասնակցելու մասինԿիրանցում փոխհատուցումից հրաժարվածները 11-ից դարձել են 7Վանաձոր-Ալավերդի ճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ2023թ.-ից մենք ունենք Երևանի կենդանաբանական այգու զարգացման նոր ծրագիր․ ԱվինյանՌուսաստանն աջակցում է «Ադրբեջանի հետ միջանցքների և կապի ուղիների» հարցում Իրանի քաղաքականությանըԷրդողանը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայումՄեկնարկել է Հայաստան – Ավստրիա խաղի տոմսերի վաճառքը․ ԱԱ-2027Արսեն Խառատյանին Թբիլիսիի օդանավակայանում պահելուց հետո հետ են ուղարկել ԵվրոպաԵրևանի ծննդատներից մեկում 42-ամյա կնոջ արգանդից 10 կգ կշռող միոմա է հեռացվելԻրանում ավտոբուս է շրջվել. 10 մարդ զոհվել է, 36-ը՝ վիրավորվելԱհազանգ. Աֆրիկյան ժանտախտով հիվանդ խոզերի փոխհատուցման հարցը շարունակում է մնալ չլուծվածՀնդկաստանի երկու քաղաքացի կալանավորվել է Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքովՀամաշխարհային զինադադարի մասին Ադրբեջանի կոչերը կեղծ են․ The Guardian-ի հոդվածըՓաշինյանը հանձնարարել է պետբյուջեի նախագիծը բերել վերջնական տեսքի ՀՀ քաղաքացիներն իրենց վրացական մեքենաներով Բավրայից կարող են մտնել ՀՀ առանց գրավի` Վրաստանում կացության վկայականի հիման վրա Հայ ժողովուրդը պայքարել է` անգամ առանց պետականության գոյության ժամանակ. պատմաբան Գագիկ Պողոսյան (տեսանյութ)Ճանապարհային դեպարտամենտից մեկնաբանել են՝ ինչու են Վերին Պտղնի բնակավայրի հարակից տեղամասում տեղադրում արգելապատնեշներ Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման որոշումը Ֆրանսիան կարող է շուտով իմփիչմենթի գործընթաց սկսել Մակրոնի դեմՄի' փնտրեք կոռուպցիոն ռիսկեր այնտեղ, որտեղ չկան, սենսացիա չեք գտնի. Նաթան Սրբազանը՝ Մայր տաճարի նորոգման մասին
Ամենադիտված