Ռուսների համար տրիբունալներ ստեղծելուց առաջ Բորելը թող հիշի Կիևի հանցագործությունները. Կրեմլի արձագանքը
Արտաքին ՔաղաքականԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պետք է հիշի 2014 թվականի Կևի կատարած հանցագործությունների մասին, որոնք կարող են և պետք է պատճառ դառնան ռազմական տրիբունալի:
Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բորելի այն հայտարարությունը, թե անհրաժեշտ է ռուսների համար զինվորական դատարաններ ստեղծել, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Պարոն Բորելը, ցավոք, մեզ մոտ չունի բավարար հեղինակություն՝ որպես եվրոպական դիվանագիտության ղեկավար՝ իր կողմից արված բացարձակ անթույլատրելի հայտարարությունների պատճառով»,-ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը: