Արքայազն Ուիլյամի և նրա եղբոր միջև «զինադադարը» շուտով կավարտվի. Mirror
ԼուսանկարներԱրքայազն Ուիլյամի ժամանակավոր զինադադարը եղբոր հետ կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հարրին չի հրապարակել իր հուշերը։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Արքայական աղբյուրների համաձայն՝ արքայազն Ուիլյամի և արքայազն Հարիի հարաբերությունները «առկախված են»՝ չնայած Եղիսաբեթ II-ի հուղարկավորության ժամանակ միասնությանը։ Ինսայդերները պնդում են նաև, որ եղբայրների միջև «զինադադարը» կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հարրին չի հրապարակել իր հուշերը։
«Ուիլյամի և Հարիի միջև զինադադարը միայն ժամանակավոր է: Օդում դեռ լուրջ անվստահություն կա, ու այն փոխվելու պատճառ դեռ չկա։ Այնպիսի զգացողություն է, որ իմաստ չունի շարունակել հարաբերությունները վերականգնել, քանի դեռ բոլոր խաղաքարտերը սեղանին չեն դրվել», - ասել է ինսայդերը հրապարակմանը:
Նա հավելել է, որ թագավորական ընտանիքի ավագ անդամները, ներառյալ թագավորը և արքայազն Ուիլյամը, «առավել անհանգստացած են» արքայազն Հարրիի հուշերի գրքի բովանդակությունից:
Սպասվում է, որ իր գրքում Սասեքսի դուքսը կկիսվի մանկության, մոր և ծնողների ամուսնալուծության մասին հիշողություններով, ինչպես նաև կխոսի հոր, եղբոր և խորթ մոր հետ ունեցած հարաբերությունների մասին: