Maroon 5-ի մենակատարը խոստովանել է իր «ամենամեծ սխալի» մասին
PhotosMaroon 5-ի մենակատար Ադամ Լևինը իր Instagram-ում խոստովանել է, որ թույլ է տվել «ամենամեծ սխալը», որը չի պատրաստվում կրկնել։ Նա դիմել է երկրպագուներին իր սիրուհու՝ Սամներ Սթրոյի հետ իր հարաբերությունների մասին լուրերից հետո, ում անունով էլ նա մտադիր էր անվանել իր երեխային:
«Իմ կինն ու ընտանիքը այն ամենն են, ինչի մասին ես մտածում եմ այս աշխարհում: Այնքան միամիտ և հիմար լինելը, ռիսկի ենթարկել այն միակ բանը, որն ինձ համար իսկապես կարևոր է, ամենամեծ սխալն էր, որ երբևէ կարող էի թույլ տալ», - ասել է Լևինը:
Երաժիշտն ուղղակիորեն չի խոսել դավաճանության մասին, սակայն պարզաբանել է, որ իր վրա է վերցնում իր սխալ պահվածքի ողջ պատասխանատվությունը։