Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է նախկին կնոջ՝ Մարիա Շրայվերի հետ
PhotosԴերասան, բոդիբիլդեր Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է նախկին կնոջ՝ լրագրող Մարիա Շրայվերի հետ՝ Պատրիկի որդու ծննդյան խնջույքին։ Ծննդյան տղայի սոցիալական ցանցերում հայտնվել են նախկին ամուսինների համատեղ լուսանկարները։
Օրերս՝ սեպտեմբերի 18-ին, Պատրիկ Շվարցենեգերը նեղ ընտանեկան շրջապատում նշել է իր 29-ամյակը։ Մասնավորապես, տոնին հրավիրված են եղել նրա սիրելին՝ մոդել Էբբի Չեմպիոնը, հայրն ու մայրը՝ Առնոլդ Շվարցենեգերն ու Մարիա Շրայվերը։ Պատրիկի ծնողները ամուսնալուծված են եղել ավելի քան 11 տարի։
Առնոլդ Շվարցենեգերն ու Մարիա Շրայվերն ամուսնացել են 1986 թվականին։ 2011-ին, տնային տնտեսուհուց դերասանի ապօրինի երեխայի մասին լուրերից անմիջապես հետո, նրանք հայտարարեցին իրենց բաժանման մասին, սակայն նրանց ամուսնությունը պաշտոնապես դադարեցվեց միայն 10 տարի անց՝ 2021 թվականին։ Նախկին ամուսիններն ունեն չորս երեխա՝ 32-ամյա Քեթրինը, 31-ամյա Քրիստինան, 29-ամյա Պատրիկը և 24-ամյա Քրիստոֆերը։