Քիմ Քարդաշյանը բոդիով ու բարձրակրունկներով նկարահանվել է Stuart Weitzman-ի գովազդում
PhotosՔիմ Քարդաշյանը դարձել է Stuart Weitzman-ի նոր ապրանքանիշի գովազդային արշավի դեմքը։ Այս մասին հայտնում է People-ը։
Ռեալիթի աստղը դարձել է ապրանքանիշի աշնանային հավաքածուի գովազդային արշավի դեմքը, որը կոչվում է Stand Strong։ Լուսանկարիչ Մարիո Սորենտիի կողմից արված լուսանկարներում 41-ամյա Քարդաշյանը կեցվածք է ընդունում սև թավշյա բարձրակրունկներով և լատեքսային բոդիով։
Stuart Weitzman-ի ներկայացուցիչներն իրենց ընտրությունը Քիմի օգտին բացատրել են նրա «համաշխարհային ազդեցությամբ և նորաձևության մեջ հեղինակությամբ»։
«Քիմ Քարդաշյանն իր սերնդի ամենաճանաչելի դեմքերից մեկն է, թրենդային և ոճի խորհրդանիշ»,- ասվում է Stuart Weitzman-ի հայտարարության մեջ։
Ինքը՝ Քիմը, խոստովանել է, որ «շատ ուրախ է լինել Stuart Weitzman-ի մի մասը»։
«Այս արշավը ոգեշնչված է ապրանքանիշի ժառանգությամբ և ապագայի տեսլականով: Stuart Weitzman-ի խորհրդանշական և հավերժական ոճերը շարունակում են բերել այն թարմությունը, որն իսկապես անհրաժեշտ է կանանց»,- կիսվել է Քարդաշյանը: