Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda US State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpart Invitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: Stano Armenia and Hungary sign an agreement and a cooperation program Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off 

Երդվում ենք վառ պահել նահատակված ուսանողների հիշատակը․ արարողություն Արցախի պետհամալսարանում

NK

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման օրը Արցախի պետական համալսարանում նշանավորվեց առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությամբ:

Համալսարանից հայտնում են, որ առաջին կուրսեցիների երդման արարողությունը մայր բուհի ավանդական միջոցառումներից է: Սեպտեմբերի 21-ին ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ կայացավ երդման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ԱՀ պետնախարար, ԱրՊՀ խորհրդի նախագահ Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, հասարակական գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ ԿԳՄՍ նախկին նախարար Նարինե Աղաբալյանը, համալսարանականներ: Միջոցառումը մեկնարկեց լռության րոպեով ու ծաղիկներ խոնարհելով՝ ի հիշատակ Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների:

Ուսանողների երդման խոսքը ազգային և համամարդկային արժեքների պահպանման, գիտելիքների ձեռքբերման և հանուն հայրենիքի ու մարդկության բարօրության ծառայելու պարտավորվածության խոսք էր. «Երդվում ենք վառ պահել նահատակված ուսանողների հիշատակը, հավատարիմ մնալ նրանց վեհ գաղափարներին, պատվով և պատասխանատվությամբ շարունակել նրանց կիսատ թողած գործը, սիրել և սրբությամբ պահպանել հայրենի երկրի զարգացման և բարգավաճման ուղին բռնած մայր բուհը»:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ողջունելով ներկաներին, ռեկտորատի, գիտխորհրդի և պրոֆեսորադասախոսական կազմի անունից շնորհավորել է առաջին կուրսեցիներին ՀՀ անկախության տոնի և երդման արարողության առթիվ:

«Մայր բուհում ավանդույթ է դարձել առաջին կուրսեցիների երդման արարողությունը: Երդում, որը կատարվում է մեր լույս տղաների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ. ասել է թե՝ Դուք, սիրելի՛ առաջին կուրսեցիներ, երդվելով այս հուշարձանի մոտ, պարտավորվում եք Ձեր ամբողջ կյանքում համալսարանում ձեռք բերված գիտելիքները, փորձը կիրառել միմիայն հայրենիքի բարգավաճման համար»,-նշել է ռեկտորը՝ համոզմունք հայտնելով, որ երդմամբ ստանձնած պարտավորությունները ուսանողները կատարելու են անշեղորեն:

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, Արցախի Հանրապետության իշխանությունների և ԱրՊՀ խորհրդի անունից ՀՀ անկախության տոնի և երդմնակալության առթիվ շնորհավորելով ուսանողներին, խորհրդանշական է համարել միջոցառման կազմակերպման օրն ու վայրը, և դիմելով ուսանողներին՝ նշել է. «Այն կրթությունը, որը պետք է Դուք ստանաք Արցախի պետական համալսարանում, արժեքահեն կրթություն է. արժեքահեն, որովհետև հանուն անկախության, ազատության և մեր ազատամարտիկների նվիրման արժեքների ու գաղափարների Դուք պատրաստ եք կրթություն ստանալ և շարունակել մեր նախնիների, մեր ավագների կողմից ընտրված ճանապարհը: Շատ ուրախ եմ, որ համալսարանը շարունակում է այս ավանդույթները և տարեցտարի բարելավում պայմանները, որի շնորհիվ համոզված եմ, որ տարիների ընթացքում, նաև Ձեր ջանքերով, Ձեր ստացած կրթության հիման վրա համատեղ ուժերով մենք կկարողանանք հաղթահարել մեր պետականության ու անկախության առջև ծառացած և ապագայում ծառանալիք խնդիրները»:

Ուսանողներին շնորհավորել է նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը.

«Սիրելի՛ ուսանողներ, տեղին կլինի մեջբերել Նժդեհի խոսքերը. «Եթե ուզում ես գուշակել ազգի ապագան, նայիր երիտասարդությանը»: Վաղը մենք հնձելու ենք այն, ինչ ցանում ենք այսօր: Դուք եք այն հիմնաքարը, որը կլինի մեր պետականության ամրապնդողը: Եղեք հավատարիմ Ձեր երդմանը և հող հայրենիին»:

Հասարակական գործիչ և բարերար Ռուբեն Վարդանյանը, շնորհավորելով ուսանողներին, հորդորել է նրանց լինել ինքնավստահ և հավատալ սեփական ուժերին, որը, նրա խոսքով, հաջողության հասնելու ուղին է. «Հավատացե՛ք, որ ամեն ինչ Ձեր ձեռքերում է, Ձեր ձեռքերում է Ձեր ապագան: Ուզում եմ Ձեզ ցանկանալ, որ կյանքում երբեք չհիասթափվեք: Հավատացեք Ձեր ուժերին, և ամեն ինչի կհասնեք, կկարողանաք հաղթահարել բոլոր դժվարություններն ու խնդիրները: Եթե քո մեջ կա հավատ և ուժ, դու կհասնես նպատակներիդ: Ուզում եմ ցանկանալ, որ լինեք ուժեղ, երջանիկ, միշտ հավատաք ձեր ուժերին և գնաք առաջ, չկանգնեք»:

Արարողության ընթացքում ուսանողները հանդես են եկել ասմունքով և հայրենասիրական երգերի կատարմամբ, իսկ ամենաբարձր միավորներով բուհ ընդունված առաջին կուրսեցիները՝ հանդիսավոր ստացել իրենց ստուգման գրքույկներն ու ուսանողական տոմսերը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
More civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in KazakhstanArmenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attackRussia will conduct exercises with non-strategic nuclear weaponsInvitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: StanoMedicalXpress: Diabetes drug lowers COVID-19 viral load 4-fold, study findsArmenia and Hungary sign an agreement and a cooperation programJoint press conference of Ararat Mirzoyan and Péter Szijjártó took place in Budapest7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?UN Assistant Secretary-General visits Armenia’s Gegharkunik, Tavush ProvincesArmenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmen
Most Popular