Ռուսաստանում բողոքի ցույցեր են` կապված մասնակի մոբիլիզացիայի հետ. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)
ВидеоՌուսաստանում բողոքի ցույցեր են ՝ կապված Վլադիմիր Պուտինի այսօր հայտարարած մասնակի մոբիլիզացիայի հետ։
Համառուսաստանյան բողոքի ակցիայի մասին հայտարարել է «Վեսնա» շարժումը։ Ակտիվիստները հանրությանը կոչ են արել դուրս գալ Ռուսաստանի քաղաքների կենտրոնական փողոցներ և ոչ ասել Ուկրաինայի դեմ պատերազմին։
Նշենք, որ մոբիլիզացիայի դեմ բողոքի ցույցերի ընթացքում Ռուսաստանի տարբեր քաղաքներից բերման է ենթարկվել 447 մարդ։ Ձերբակալվածների թիվը գնալով աճում է։