Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 63-ամյա վարորդը Lexus GX470-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը և Մոսկվան «պատերազմ չեն ցանկանում» Կասպից ծովի ափին մոտ 700 սատկած փոկ է հայտնաբերվել (տեսանյութ) Դիլիջանի ոլորաններում մերկասառույց է, Վայքի ավտոճանապարհներին և Զանգեր կոչվող տարածքում պիտ մառախուղ Հեղափոխական «փոփոխություններն» ու «ապագան» հասան Արթուր Ճաղարյանի ղեկավարած Իջևան Իրանում հայտնել են բողոքի ցույցերի ընթացքում մահացած մարդկանց թիվը Ադրբեջանի սցենարով ճանապարհը ժամանակավոր էր փակվելու, խաղարկվող տեսարանները մեծ խաղի փոքր դրվագն էր. Տիգրան Աբրահամյան ԱԱ-2022․ Նիդեռլանդների թիմը պարտության մատնեց ամերիկացիներին Շվեդիան Թուրքիային է հանձնել Քրդստանի աշխատավորական կուսակցությանն անդամակցելու համար դատապարտվածին BMW-ի վարորդը վրաերթի է ենթրակել 30-35-ամյա տղամարդու. մահացածի ինքությունը պարզվում է 

Չորս տարում ամեն ինչ հավասարեցվել է հողին․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայ ժողովուրդը, չնայած դարերի ընթացքում իր գլխին եկած տարբեր փորձություններին, ի զորու եղավ վերականգնել իր պետականության շղթան և 31 տարի առաջ խորհրդային Միության փլուզման արդյունքում հռչակել անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը։ Բայց միայն անկախության հռչակումը բավարար չէ, հարկավոր է պահպանել պետականությունը։ Իսկ անցումային շրջանում գտնվող պետության համար առանցքային են պետականության հիմքերի ամրապնդումը և ինստիտուտների ձևավորումը։ Տարիների ընթացքում անկախ Հայաստանում պետական շինարարությունը շարունակվել է, սկսել են միս ու արյուն ստանալ պետական համակարգն ու ինստիտուտները։

Օրինակ՝ հետևողական աշխատանքի արդյունքում զրոյից կազմավորվել են կանոնավոր բանակն ու զինված ուժերը։ Ուստի, հարց կարող է ծագել, թե ինչո՞ւ այսօր ոչ միայն չի շարունակվում պետականության ամրապնդման գործընթացը, այլև հակառակն է տեղի ունենում՝ Հայաստանի գլխավերևում կախվել է պետականությունը կորցնելու վտանգը։ Այս հարցի պատասխանն անմիջականորեն կապված է 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխության հետ։ Այդ ժամանակ վարչապետի պաշտոնում նոր ընտրված Փաշինյանը որպես ժառանգություն ստացավ քիչ թե շատ կայացած պետություն։ Ճիշտ է՝ այնպես չէ, որ Փաշինյանի՝ իշխանության գալուց առաջ ամեն ինչ կատարյալ էր, բայց միանշանակ է, որ իրավիճակն ուղղակի անհամեմատելի է այսօրվա իրերի դրության հետ։ Տարբեր քննադատություններ են հնչում նախկինների հասցեին, հաճախ՝ արդարացի քննադատություններ, սակայն, ուզենք թե չուզենք, նախկին երեք ղեկավարներից յուրաքանչյուրը գոնե աղյուս է ավելացրել պետական կառույցի վրա, ինչքանով որ կարողացել է։

Ու երևի թե պատահական չէ, որ այսօր ակտիվ քննարկումների տիրույթում են նախկին երեք նախագահների հանդիպման կարևորությունն ու առկա իրավիճակից դուրս գալու ելքերը հենց նրանց հետ կապելու միտումները։ Հասարակության տրամաբանող, սթափ դատող հատվածը պարզ տեսնում է, որ Փաշինյանը պետականության շենքին ոչ միայն քար չի ավելացրել, այլև եղածն է քանդում ու փոշիացնում։ Օրինակ՝ նախկիններից որպես ժառանգություն Փաշինյանը ստացել է կայացած բանակ, և փոխանակ այն հզորացներ և ավելի կայացներ, սկսեց թիրախավորել զինվորականներին, վարկաբեկել բանակը, ամենակարևոր հարցերին ուշադրություն դարձնելու փոխարեն հրատապ դարձան մանրուքները, ինչից էլ շտապեց օգտվել հակառակորդը, և արդյունքում այսօր մեր զինված ուժերը հասցվել են քարուքանդ վիճակի։

Նախքան Փաշինյանի իշխանության գալը, նախկինում, բոլոր թերություններով հանդերձ, ունեինք քիչ թե շատ գործող կառավարման համակարգ, որը հարկ եղած ժամանակ արձագանքում էր եկող ազդակներին, իսկ հիմա համակարգ գրեթե գոյություն չունի, կառավարման ոլորտում քաոս է տիրում այն աստիճանի, որ «շունը տիրոջը չի ճանաչում»։ Պետական կառավարման համակարգում անցումը և սերնդափոխությունը պետք է սահուն կատարվի, որպեսզի հնարավորություն ընձեռվի մասնագետներին փորձ ձեռք բերել և աստիճանաբար մասնագիտական աճ գրանցել, ինչու չէ՝ նաև փոխանցել ինստիտուցիոնալ հիշողությունը։ Սակայն այս իշխանությունները պայմաններ ստեղծեցին, որ փորձ ու գիտելիքներ կուտակած մասնագետները միանգամից հեռանան, իսկ նրանց տեղը լրացնեն պետական կառավարումից գաղափար չունեցող իշխանական երիտասարդները, որոնցից շատերն իրենց աշխատանքը պատկերացնում են միայն սոցցանցերում ժամանակ անցկացնելու տեսքով։

Մինչև 2018 թվականն ունեինք արտաքին քաղաքականություն, որի արդյունքում Հայաստանի կարծիքի հետ աշխարհը հաշվի էր նստում, իսկ հիմա մենք կարծես կորցրել ենք մեր արժանապատվությունը միջազգային հարաբերություններում և, ընկած դռնեդուռ, խնդրում ենք, որ մեզ օգնեն արտաքին վտանգից։ Չորս տարի առաջ մենք հաղթող էինք, իսկ հիմա ոչ միայն պարտվել ենք, այլև մեր անկախությունն ուղղակի մազից է կախված։ Միաժամանակ պետք է ընդունել, որ նախկինների օրոք հանրության շրջանում անվտանգության հետ կապված առնվազն վստահություն կար, և երբեք չի եղել ինքնիշխանության, պետության կորստի վտանգ։

Իսկ հիմա ամեն ինչ հնարավոր է, նույնիսկ այն, ինչ ամենավատ երազում հնարավոր չէր պատկերացնել։ Օրինակ՝ ոչ մի երաշխիք չկա, որ հակառակորդը ավելի սանձարձակ պահվածք չի դրսևորի և մի օր էլ չի ներխուժի հայկական բնակավայրեր և բռնազավթի դրանք։ Այս ամենի արդյունքում է, որ հանրությանը պատել է խորը հուսալքությունը, չկա ապագայի հետ կապված վստահության որևէ նշույլ, և մարդիկ ինքնաբերաբար սպասում են, թե էլ ինչ արհավիրք է սպասվում մեր պետությանը։ Իսկ քաղաքացիների մի մասի շրջանում էլ ճամպրուկային տրամադրություններ են տիրում։ Ստացվում է, որ Փաշինյանը կառուցված պետական շենքը քանդել է մինչև հիմքերը և հիմա մնում է հիմքերն էլ քանդի և վերջ։ Նա մեր պետականությունն այնքան վարպետությամբ է ապամոնտաժում, որ չորս տարում տասնամյակների կառուցվածը հավասարեցվել է հողին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 63-ամյա վարորդը Lexus GX470-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտումԼուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը և Մոսկվան «պատերազմ չեն ցանկանում» Կասպից ծովի ափին մոտ 700 սատկած փոկ է հայտնաբերվել (տեսանյութ) Բլոգերը մատնանշել է ամուսնալուծված տղամարդկանց հետ սեքսով զբաղվելու առավելություններըԴիլիջանի ոլորաններում մերկասառույց է, Վայքի ավտոճանապարհներին և Զանգեր կոչվող տարածքում պիտ մառախուղ Մոսկվայում փաստաբան Գենադի Ուդունյանը հարվածել է ֆուտբոլիստ Դենիս Գլուշակովի նախկին կնոջ գլխին․ BazaԳրիգորի Լեպսը համերգի ժամանակ նետել է խոսափողը և լքել բեմը (տեսանյութ)Հեղափոխական «փոփոխություններն» ու «ապագան» հասան Արթուր Ճաղարյանի ղեկավարած ԻջևանԻրանում հայտնել են բողոքի ցույցերի ընթացքում մահացած մարդկանց թիվըԱդրբեջանի սցենարով ճանապարհը ժամանակավոր էր փակվելու, խաղարկվող տեսարանները մեծ խաղի փոքր դրվագն էր. Տիգրան Աբրահամյան ԱԱ-2022․ Նիդեռլանդների թիմը պարտության մատնեց ամերիկացիներինՇվեդիան Թուրքիային է հանձնել Քրդստանի աշխատավորական կուսակցությանն անդամակցելու համար դատապարտվածինBMW-ի վարորդը վրաերթի է ենթրակել 30-35-ամյա տղամարդու. մահացածի ինքությունը պարզվում է ՔՊ-ի «լռակյաց» պատգամավորները. Սոնա ՂազարյանԼուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերը պատրաստվում են որպես միասնական բանակԵրևանի Սիլիկյան թաղամասում ավտոմեքենան կամրջից շրջվել է․ կա տուժած Ուրուգվայի պաշտպանը հարվածել է ՖԻՖԱ-ի տնօրենին, իսկ հարձակվող Էդինսոն Կավանին շրջել է VAR-ի մոնիտորը Եվգենի Պետրոսյանի կինը լողազգեստով ցուցադրել է կազմվածքը «Ի պատասխան ընդերքի և բնապահպանական հարցերի վերաբերյալ ադրբեջանական շահարկումների»․ ԱՀ բնապահպանության կոմիտեի հայտարարությունը Փակվելու են փողոցներ, արգելվելու է մեքենաների կայանումը, ստուգվելու են քաղաքացիներն և նրանց իրերը․ ոստիկանությունը՝ «Եվրատեսիլ»–ով պայմանավորված գործողությունների մասին ՔՊ-ի «լռակյաց» պատգամավորները. Դավիթ Դանիելյան ԱՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Համբերում եմ, բայց կա մի սահման, որից այն կողմ համբերությունը դադարում է առաքինություն լինել»․ Անի Լուպե Ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են ոստիկանության ծառայողների Niva-ն ու VAZ 2115-ը․ կան վիրավորներՀանձնառու ենք պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, բայց ոչ ՀՀ-ն գրավ դնելու գնով. Մարիա Կարապետյան. «Ազատություն» Իվլեևան խոստովանել է, որ իրեն անհանգստացրել են «Վանք» սերիալում մերկ տեսարանները (տեսանյութ)«Երկար ժամանակ չէի գրում ու չէի խոսում սրա մասին»․ Գարիկ Պապոյանն անկեղծացել է իր ունեցած կորստի մասինԿրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին ցուցադրել է կազմվածքը բիկինիով Հայաստանում հաշմանդամ է 192.000 քաղաքացի Քիմ Քարդաշյանը կտրուկ ոճափոխության է դիմել (լուսանկարներ) 76-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ որդու և հարսի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով Մոսկվան և Մինսկը տարածաշրջանային անվտանգության ապահովման մասին արձանագրություն են ստորագրելԻնչպես էին ադրբեջանցիները փակել Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը (տեսանյութ)Եվրոպայում անվտանգության ապագա ճարտարապետությունը պետք է երաշխիքներ ներառի Ռուսաստանի համար․ ՄակրոնԱդրբեջանը բողոքի նոտա է հղել ԻրանինԵԽ պատգամավորը ԵՄ-ին առաջարկում է որպես Ադրբեջանին զսպող առաջնային քայլ հրաժարվել գազային գործարքից Լեգենդար ֆուտբոլիստ Պելեի առողջական վիճակը վատթարացել է Եվրոպան այս տարվանից կապրի առանց ռուսական նավթիՓախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է Ավշար համայնքում Հոգեբանը նշել է գիշերը սնվելու պահանջի հնարավոր պատճառներըԹուրքիան Սիրիայում իր եղբայրներին վերաբերվում է նույն զգայունությամբ, ինչ Ղարաբաղում իր բարեկամներին. Էրդողան Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի գործողություններն են. Միրզոյանը՝ Ռիքերի հետ հանդիպմանը Ազերիները «արգումենտներ» են հավաքագրում` ռուսական խաղաղապահ առաքելության մանդատը չհաստատելու համար14-ամյա երեխան այրվածքներ է ստացել հեռախոսի լիցքավորիչի պայթյունիցՍննդաբաններն անվանել են այն մթերքները, որոնք նվազեցնում են կանանց մոտ կոտրվածքների վտանգըԱդրբեջանի «Զանգեզուրյան միջանցքը» բազմաքայլ ռազմաքաղաքական կոմբինացիայի մաս է. Սենոր ՀասրաթյանԱդրբեջանը փակում է ՀՀ-ի և Արցախի միջև միակ ցամաքային կապը․ սա հումանիտար աղետ է․ Շարմազանով21-ամյա կինը «Հանրապետական» ծննդատանը ծննդաբերելուց հետո տեղափոխվել է «Արմենիա»ԲԿ, որտեղ մահացել էՄետրոն դեկտեմբերի 6-ին եւ 7-ին՝ ժամը 11-ից 18:00-ն չի գործի Ուկրաինական հակամարտությունը ԱՄՆ-ի վրա ավելի քիչ է ազդում, քան ԵՄ-ի. Շառլ Միշել
Ամենադիտված