Մակրոնը Էրդողանին կոչ է արել պատժամիջոցներ սամանել Ռուսաստանի դեմ Ընդմիջումից հետո շարունակվում է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը ՄԱԿ-ում մեկնաբանել են Ռուսաստանին հարվածելու Զելենսկու կոչը Էրդողանը հայտնել է, թե որ դեպքում Թուրքիան կկարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները «Նրանց ողջ քաղաքականությունը հիմնված է ստի վրա». Էրդողանը կրկին սպառնացել է Հունաստանին Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ արձակվեցին WhatsApp-ն իր օգտատերերին լրտեսելու գործիք է. Պավել Դուրով Պատերազմող Ուկրաինայի պետական պարտքը գերազանցել է 98 միլիարդ դոլարը Փաշինյանը կանգնած է Էրդողանի ետեւում, երկրորդ շարքում. AFP-ն՝ ԵՔՀ-ի ընտանեկան լուսանկարի մասին Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը 

Համախմբում, բայց լուծումների ու ելքերի, այլ ոչ թե պարտության շուրջ»․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկա պահին հանրությանը հուզող առաջնային հարցը երկրի անվտանգությունն է, քանի որ արդեն հայկական պետականության գոյությունն է դրված վտանգի տակ։ Բնականաբար, արտաքին սպառնալիքին դիմագրավելու համար երկրում պետք է կատարվեն անհրաժեշտ վերադասավորումներ, այդ թվում՝ նաև քաղաքական։ Օգտվելով երկրի առաջ ծառացած դժվարին իրավիճակից՝ իշխանությունները փորձում են առաջ մղել այն քաղաքական ուղեգիծը, որ անհրաժեշտ է համախմբվել իրենց քաղաքական ուժի շուրջը՝ իրենց նույնականացնելով պետության հետ։

Դրանով է պայմանավորված, որ այս օրերին նման կոչերն իշխանականները լեզվի փաթաթան են դարձրել։ Իհարկե, իրավիճակը սթափ գնահատող բոլոր ադեկվատ մարդիկ առավել քան կարևորում են համախմբման նշանակությունը, բայց ի՞նչ են, ըստ էության ասում Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի դեմ պայքարող, նրանց ընդդիմացող անձինք և ուժերը: Եթե պարզ ներկայացնենք, ապա ասում են հետևյալը՝ համախմբվել գործող իշխանությունների՝ մասնավորապես Փաշինյանի շուրջ, նշանակում է համախմբվել պարտության և երկիրը կործանման տանելու շուրջը։ Փաշինյանն ամբողջությամբ վերածվել է պարտության սիմվոլի։

Որպես քաղաքական ֆիգուր՝ նա երկիրը տանում է մի պարտությունից դեպի մյուսը և պետականությունը հասցրել է կործանման։ Եվ ինչքան ժամանակն անցնում է, այնքան մեր վիճակը բարդանում է։ Պարզից էլ պարզ է, որ արդեն անիմաստ է Փաշինյանից ակնկալիքներ ունենալը, քանի որ նա ոչ միայն անկարող է կանգնեցնել զիջումների թափանիվն, այլև իր քայլերով ավելի է արագացնում այն։ Իրադարձությունները ցույց են տալիս, որ քաղաքական առումով նա լիովին սպառել է իրեն և ինչքան մնա վարչապետի աթոռին նստած, այնքան տուժելու է երկիրը։ Բացի դրանից, Փաշինյանի գլխավորած ուժը երբեք էլ չի ունեցել քաղաքական բովանդակություն՝ առաջնորդվելով բացառապես պատեհապաշտությամբ, թատերականացված շոուներով, և հանրության շրջանում ատելություն ու թշնամանք գեներացնելու միջոցով վարպետացել «ջրեր պղտորելու» հարցում։ Հայաստանն այլևս ժամանակ չունի կորցնելու, հապաղումը ծանր հետևանքներ է ունենում։

Պետք է գործել արագ ու մտածված։ Եվ իրավիճակից դուրս գալու ելքը համախմբումն է, սակայն ոչ թե պարտության, այլ լուծումների, ելքերի շուրջ։ Իսկ լուծումները ենթադրում են, որ առաջին հերթին Փաշինյանը պետք է հասկանա, որ լավագույն տարբերակը գիտակցված կերպով իր անցնցում հեռանալն է, որպեսզի բացվի պարտությունը բեկելու ճանապարհը։ Միևնույնն է՝ նա վաղ թե ուշ հեռանալու է, սակայն լավագույն տարբերակը սեփական կամքով հեռանալն է, որով երկիրն ու պետությունը փրկելու շանս կբացվի, այլ ոչ թե սպասելը, երբ դանակը կհասնի ոսկորին ու ժողովուրդը կվռնդի իրեն, ինչի հավանականությունը Փաշինյանը չէր բացառում նաև խորհրդարանում հաշտության պայմանագրի կնքման հետ կապված իր ունեցած ելույթում։ Իսկ ի՞նչ կարող է լինել նրա հեռանալուց հետո: Եթե Փաշինյանը ժամանակին հեռանա կան հեռացվի, քանի դեռ ավելի կործանարար հետևանքներ չի ունեցել նրա չարաբաստիկ պաշտոնավարումը, հանրային լայն կոնսոլիդացիա ապահովելու համար հարկավոր է ձևավորել համազգային կառավարություն, որի դեպքում քաղաքական ուժերը և հասարակությունը կհամախմբվեն միայն ազգային օրակարգի շուրջ։

Դրա հետ մեկտեղ առաջնահերթ է, որ համազգային կառավարությունը գլխավորի ադեկվատ և փորձառու ղեկավար, ով պրոֆեսիոնալ թիմ կհավաքի իր շուրջը և ի զորու կլինի անգամ ամենածանր իրավիճակներից ելքեր գտնել։ Այդ ժամանակ վստահաբար մեր հասարակությունը կհամախմբվի հենց ելքերի ու լուծումների շուրջ: Բայց, ինչպես երևում է, Փաշինյանն ընտրել է աթոռն ամեն կերպ, ամեն գնով, նույնիսկ բազմահազար զոհերի, նույնիսկ պետականությունը վտանգելու գնով պաշտոնը պահելու ճանապարհը։ Ու պատահակն չէ, որ այս ծանր օրերին, ի մասնավորի, կառավարությունում հավաքում է ինչ-որ մի քանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների, որոնք ուղղակի «մարդ-կուսակցություններ» են, ու դրանով փորձում տպավորություն ստեղծել, թե իր շուրջ կա որոշակի համախմբում։ Իրականում համազգային խնդիրների շուրջ արդեն սկսել է ձևավորվել համախմբում, որին զուգահեռ պետությունը կապիտուլ յացիայի հանգրվանին հասցրած իշխանությունները մերժվում են։ Անգամ շատ մարդիկ, ովքեր ժամանակին Փաշինյանի մոլի երկրպագուներն էին, սկսել են արթնանալ ու իրենց գլխին են տալիս, որ նրան աջակցել են։

Եվ իշխանությունները, զգալով, որ քաղաքական հողն իրենց ոտքերի տակից փախչում է, ամբողջ ուժով լծվել են ցուցադրականությանը, թե իբր արտախորհրդարանական ուժերի տեսքով իրենց շուրջ համախմբման գործընթաց է տեղի ունենում, որը ծավալվելու միտում է ունենալու։ Սակայն այն ավելի շատ կեղծ օրակարգի է վերածվել, քանի որ նրանց են միանում միայն այն ուժերը, որոնք, պարզ ասած, իշխանությունների կցորդներ են, բայց շատ ավելի վատթար է, որ ներկայիս տուրբուլենտ զարգացումների փուլում այսպիսի հանդիպումներն աշխարհաքաղաքական կողմնորոշումների հետ կապված նաև որոշակի կասկածելի եզրակացությունների տեղիք են տալիս։

Մի խոսքով, Փաշինյանը շարունակում է երկիրը տանել նորանոր վտանգների, նորանոր պարտությունների, նորանոր ցնցումների՝ հենց միայն իր պաշտոնավարումը շարունակելով: Նա այդպես էլ չցանկացավ մեկ անգամ օգտակար լինել Հայաստանին ու հայ ժողովրդին և պարզապես տղամարդավարի հեռանալ՝ համախմբման ու փրկության հնարավորություն բացելով: Թեպետ գուցե դեռ շատ ուշ չէ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մակրոնը Էրդողանին կոչ է արել պատժամիջոցներ սամանել Ռուսաստանի դեմ Եվրամիությունը պաշտոնապես հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը Ընդմիջումից հետո շարունակվում է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումըՄԱԿ-ում մեկնաբանել են Ռուսաստանին հարվածելու Զելենսկու կոչըՊուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց կունենան հոկտեմբերի 7-ինԷրդողանը հայտնել է, թե որ դեպքում Թուրքիան կկարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները «Նրանց ողջ քաղաքականությունը հիմնված է ստի վրա». Էրդողանը կրկին սպառնացել է Հունաստանին Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ արձակվեցին WhatsApp-ն իր օգտատերերին լրտեսելու գործիք է. Պավել Դուրով Պատերազմող Ուկրաինայի պետական պարտքը գերազանցել է 98 միլիարդ դոլարը Փաշինյանը կանգնած է Էրդողանի ետեւում, երկրորդ շարքում. AFP-ն՝ ԵՔՀ-ի ընտանեկան լուսանկարի մասին Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերըՓաշինյանի հետ հանդիպման ընթացքում որոշ պահանջներ առաջ քաշվեցին. Էրդողան«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ Հուլուսի Աքարը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարին. մանրամասներՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին Մեդվեդևը վիրավորել է ԶելենսկունԷրդողանը հայտարարել է, որ հավատում է Հայաստանի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման հնարավորությանըՓաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլերի հետՊեսկովը ՆԱՏՕ-ին ուղղված Զելենսկու խնդրանքն անվանել է համաշխարհային պատերազմ սկսելու կոչԲայդենը հիասթափություն է հայտնել նավթի արդյունահանումը կրճատելու ՕՊԵԿ+-ի որոշման կապակցությամբ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացումն այլընտրանք չունի. ՇարմազանովՆիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումն ավարտվել է «Հանուն Կովկասում կայուն խաղաղության». Մակրոնը լուսանկար է հրապարակել Լիբանանը խստորեն դատապարտում է Ադրբեջանին հայ գերիների սպանության համարՆիկոլ Փաշինյանը Հունաստանի վարչապետի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանի գործողությունների նկատմամբ հասցեական արձագանքը Հանդիպմանը առաջ ենք քաշել մեր 5 պայմանները․ Ալիև Ալիևը «հասել» է Գյումրի՞. ինչ ապագա են «գծել» քաղաքի համար ՔՊ-ականներըՆԱՏՕ-ն պետք է կանխարգելիչ հարվածներ հասցնի Ռուսաստանին. Զելենսկի«Պայմանավորվեցինք ճաշից հետո նորից հանդիպել». Ալիևը հայտնել է, թե ինչ են քննարկել քառակողմ հանդիպմանըԿադրեր Փաշինյան-Էրդողան հանդիպումից (տեսանյութ) Արագածոտնի մարզում մոտ 15 խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել, 6 կով տեղում սատկել էՄոսկվայի բնակչուհին որդու վաճառքի մասին գովազդ է գտել Telegram-ումՄատվիենկոն Ուկրաինայի խորհրդարանին հրավիրել է նստել բանակցությունների սեղանի շուրջՀրապարակել են Փաշինյան-Էրդողան հանդիպման առաջին նկարները Պրահայում մեկնարկել է Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը «Սորոսին ասեք, որ մենք այստեղ էլ եղբայր ենք, մենք ամեն տեղ եղբայր ենք». Ալիևը՝ «Ազատության» լրագրողինՊետք է պարզել` արդյո՞ք Ղարաբաղյան վերջին պատերազմում կատարվել են պատերազմական հանցագործություններ. ԶախարովաՔննարկվել են Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի միջև սպորտի ոլորտում համագործակցության հեռանկարները Լուկաշենկոն արգելել է երկրում թանկացումները Պրահայում ավարտվել է Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Միշելի քառակողմ հանդիպումըԻ՞նչ է առաջարկում Բոլթոնը, որպեսզի Ռուսաստանում իշխանափոխություն իրականացվիԱդրբեջանում գնդապետը ձերբակալվել է Զաքիր Հասանովին քննադատելու համարՔՊ-ական պաշտոնյաների «դուխը» հերիքում է միայն սոցիալապես անապահով խավին թիրախավորելունՏեսանյութ`Փաշինյան-Մակրոն-Միշել-Ալիեւ քառակողմ հանդիպումից Քիմ Քարդաշյանը պառկել է ցեխի մեջ՝ Balenciaga-ի մինի զգեստով լուսանկարվելու համարԹուրքիան երկու անգամ կմեծացնի TANAP խողովակաշարով գազի մատակարարումները ԱՊՀ երկրների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 7-ին՝ Սանկտ ՊետերբուրգումԻսրայելը զինվորականներին հրահանգել է պատրաստվել Լիբանանի հետ սահմանին ցանկացած սցենարիԿարևորում ենք զարգացումը հոգևոր-մշակութային դարավոր կապեր ունեցող երկրների հետ․ Կոպիրկին
Ամենադիտված