«Սուրմալուի» տարածքը պետք է արագ մաքրվի. առաջարկում եմ` քանդման թույլտվություն տրվի քաղաքապետի կողմից. Ղուլարյան
SocietyԿառավարության նիստի ժամանակ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն առաջարկում է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը շատ արագ քանդել և մաքրել տարածքը:
«Այդ կառույցի հետ կապված առաջարկում եմ շատ արագ քանդման թույլտվություն տրվի և սեփականատիրոջ միջոցներով մաքրվի այդ տարածքը: Կամ քաղաքապետարանը կարող է նախաձեռնել, որից հետո սեփականատիրոջ միջոցներից դա կարող է փոխհատուցվել: Արագ պետք է մաքրել տարածքը»,- ասաց Ղուլարյանը:
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության
հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի
փրկարարական ջոկատներից երկու խումբ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ
հոգեբանը։Պարզվել էր, որ փլուզվել է կիսաքանդ շինության պատը (մոտ 40 քմ)․ կան տուժածներ և վնասված ավտոմեքենա։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած տեղափոխվել էին «Էրեբունի» ԲԿ, որտեղ Կ․ Հ․-ն և Տ․ Մ․-ն ստանալով
համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել,
իսկ Է․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։
Փրկարարները սահմանազատել էին տարածքը։ Փլուզման հետևանքով վնասվել է «Mercedes-Benz E200» ավտոմեքենան։