Տղամարդու՝ հինգ տարի առաջ կորցրած պիրսինգը հայտնաբերվել է նրա թոքերում
ДосугԱմերիկացին հինգ տարի առաջ կորցրել է պիրսինգը, և այն հայտնաբերել են նրա թոքերում, գրում է Oddity Central-ը։
Ջոյ Լիքենսն արթնացել է կեսգիշերին՝ ուժեղ հազից։ Տղամարդու խոսքով՝ իրեն թվացել է, թե ինչ-որ մեկը փակել է նրա քիթը, որովհետև հազիվ էր շնչում։ Հաջորդ օրը ամերիկացին գնացել է հետազոտության, որի ժամանակ թոքերի ռենտգեն են արել։ Ջոյի թոքերում օտար առարկա են տեսել։ Ավելի ուշադիր զննելուց հետո պարզվել է, որ դա այն պիրսինգն էր, որը հինգ տարի առաջ կրում էր Լիքենսը քթի վրա։
«Ես մտածեցի, որ դա կատակ է: Ես փնտրում էի այն, բայց երբեք չէի կռահի, թե որտեղ է այն»,- ավելացրել է Ջոյը։
Պիրսինգը դուր է եկել, երբ տղամարդը քնած է եղել, անցել է կոկորդով և տեղավորվել ձախ թոքում: Վիրահատական ճանապարհով՝ պիրսինգը դուրս է բերվել Լիքենսի թոքից։