Արագածոտնի մարզում բախվել են Niva-ն ու BMW-ն. BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում
Emergency CaseՍեպտեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00–ի սահմանում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ գյուղի վարչական տարածքում բախվել են BMW և ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: