Երեկ կեսգիշերին մոտ տեղի է ունեցել մի սահմռկեցուցիչ բան. Ռուբեն Մելիքյան (ուղիղ հեռարձակում) Ռուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունը ՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու Դուբայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են ճանապարհներն ու մետրոն (տեսանյութեր) «Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը որպես ՀԱՊԿ անդամ․ Տասմագամբետով Պուտինն ու Ռաիսին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Տեղի ունեցածը բեսպրեդել է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձևով վիրավորված լինի. պատգամավոր Բավականին մեծ աշխատանք է կատարվել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ. Հարությունյան 

Ավինյանի մայրը ավելի քան 9 հա հող է գնել ու գրանցել փոխվարչապետ որդու օրոք. Civilnet

Քաղաքական

Նախկին փոխվարչապետ, Երևանի նորանշանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի մայրը՝ Հասմիկ Խլղաթյանը, վերջին մի քանի տարում ավելի քան 9 հա հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզում, մասնավորապես Գրիբոյեդով գյուղի տարածքում։ Խլղաթյանը հողերի սեփականատեր է դարձել երկու ընկերություններում բաժնեմաս ձեռք բերելու միջոցով։ Հողամասերը պատկանում են «Էտալոն Գ.Ա.Մ.Ա.» և «Սաննի հաուզ» ընկերություններին։ Գործարքներն իրականացվել են ու իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվել 2018-ի օգոստոսին և 2020-ի սեպտեմբերին, այն ժամանակ, երբ Ավինյանը փոխվարչապետ էր։ Երկու հողամասերը կողք կողքի են։ Ավելի վաղ ներկայացրել էինք, որ Խլղաթյանը բնակարան ու ավտոկայանատեղի էր ձեռք բերել Երևանի կենտրոնում՝ Պարոնյան փողոցում։ Այս մասին գրում է Civilnet-ը:

«Էտալոն Գ.Ա.Մ.Ա.». Ավինյանի ծնողները միմյանցից տարածք են վարձակալում

«Էտալոն Գ.Ա.Մ.Ա.» ընկերությունը հիմնադրվել է 1997-ին որպես անասնամթերման գրասենյակ։ Ընկերության հիմնադրման ժամանակ բաժնետերը եղել է Թելման Ավետիսյանը, որը հիմնադրումից մի քանի ամիս անց ընկերությունը վաճառել է գործարար Արսեն Գալստյանին։ Գալստյանը մինչ 2018-ը ընկերությունում ունեցել է մոտ 70 տոկոս բաժնեմաս։ 10 տոկոսի չափով ընկերությունում բաժնեմաս են ունեցել նրա գործընկերները՝ Հրաչյա Մարգարյանը, Էդուարդ Աբրահամյանն ու Արսեն Ասլանյանը։ Հետագայում այս բոլոր անձանց բաժնեմասերն անցել են Ավինյանի մորը, որը ներկայում «Էտալոն Գ.Ա.Մ.Ա.»-ի միանձնյա սեփականատերն է։ Ընկերության կանոնադրական կապիտալը 70 միլիոն դրամ է։ Բաց աղբյուրներում եղած տեղեկությունների համաձայն՝ 2017-ին ընկերությունը հողի հարկի վճարման հետ կապված խնդիրներ է ունեցել Էջմիածնի քաղաքապետարանի հետ․ հարուցված վարույթի շրջանակում ընկերությունից քաղաքապետարանը պահանջել էր 1,5 միլիոն դրամի պարտքը մարել։ Ըստ «Դատալեքս» հարթակի՝ մինչ այդ էլ՝ 2013-ին, Էջմիածնի քաղաքապետարանը 4,1 միլիոն դրամ էր պահանջել, բայց հայցը վարույթ չէր ընդունվել։

2019-ին Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի համապատասխան որոշումով Հասմիկ Խլղաթյանի ընկերությանը պատկանող հողամասին տրամադրվել է հասցե։ Կադաստրի կոմիտեի փաստաթղթերի համաձայն՝ հողամասի ընդհանուր մակերեսը մոտ 5,2 հեկտար է՝ արդյունաբերական, արտադրական նպատակային նշանակությամբ։ Հողամասում կան 568 քմ մակերեսով արտադրամաս, 148 քմ մակերեսով գրասենյակ, ջրավազան, պահակակետեր, օժանդակ շինություններ, տարածքը պարսպապատ է։ Այս տարվա ապրիլին Տիգրան Ավինյանի մայրը հողամասը վարձակալության է հանձնել «Իրիգեյթ» ընկերությանը, որի սեփականատերը նրա ամուսինն է՝ Արմեն Ավինյանը։ Վարձակալության է տրամադրվել այս հողամասից 1,7 հեկտարը՝ 25 տարով։ Ամսական վարձավճարը ամուսինների միջև կազմում է 240 000 դրամ։

«Իրիգեյթ»-ը զբաղվում է չրերի արտադրությամբ, նաև՝ ոռոգման համակարգերի ներդրմամբ։ «Իրիգեյթ»-ն է արտադրում «Չիրուչամիչ» բրենդի չրերը։ Ինչպես նշվում է արտադրանքի կայքում՝ իրենք նպատակ ունեն զարգացնելու արևային չորացման ժամանակակից տեխնոլոգիաները և արտահանել բարձրակարգ հայկական չրեր։ «Իրիգեյթ»-ի հիմնադիր ու տնօրեն եղել է Տիգրան Ավինյանը։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ այժմ «Իրիգեյթ»-ի բաժնետերը Տիգրան Ավինյանի եղբայրն է, իսկ տնօրենը՝ հայրը՝ Արմեն Ավինյանը։ 2018-ին «Հետք»-ը պարզել էր, որ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը 35 000 դոլար էր տրամադրել փոխվարչապետի հետ կապված ընկերությանը՝ չրերի արտադրության համար։ «Իրիգեյթ»-ի հետ պայմանագիր ստորագրվել էր այն ժամանակ, երբ Տիգրան Ավինյանն արդեն փոխվարչապետ էր։

«Սաննի հաուզ». Հասմիկ Խլղաթյանի մյուս ընկերությունը

Երկրորդ ընկերությունը, որտեղ Հասմիկ Խլղաթյանը միանձնյա բաժնետեր է դարձել, «Սաննի հաուզ»-ն է։ Այն ստեղծվել է 2011-ին, կանոնադրական կապիտալը 27,5 միլիոն դրամ է։ Հարկ վճարողների փնտրման համակարգի տվյալների համաձայն՝ ընկերությունը զբաղվում է բանջարեղենի ու բոստանային մշակաբույսերի աճեցմամբ։ Հիմնադրման սկզբում ընկերության բաժնետերն է եղել Գոհար Աղաջանյանը։ Վերջինս Արմավիրի մարզի Այգեկ գյուղում հաշվառված է նույն հասցեում, ինչ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Շմայս» մականունով հայտնի Առաքել Մովսիսյանի ավագ եղբայրը՝ Վալոդյա Մովսիսյանը։

«Սաննի հաուզ»-ի հիմնումից երեք ամիս անց Աղաջանյանի բաժնեմասերն ամբողջությամբ անցնում են Իրանի քաղաքացի Մորադի Ղահդրիջանի Հոսեինին։ Հետագայում նրան են միանում ու «Սաննի հաուզ»-ում բաժնեմասեր ձեռք բերում Մորադի Ղահդրիջանի Մահմուդը (20 տոկոս), Մոհսեն Նայեբ Մոհամմադին (30 տոկոս) և Մահմուդ Խոդաջուին (30 տոկոս), իսկ 2020-ին նորից ընկերության միանձնյա բաժնետեր է դառնում Մորադի Ղահդրիջան Հոսեինը, որն էլ ընկերությունը վաճառում է Հասմիկ Խլղաթյանին։

«Սաննի հաուզ»-ին է պատկանում Գրիբոյեդով գյուղում գտնվող մոտ 4 հա մակերեսով հողատարածք, որը «Էտալոն Գ.Ա.Մ.Ա» ընկերությանը պատկանող հողատարածքի անմիջապես կողքին է։ 90-ականներին այս հողամասը եղել է «Երևանի ճանշին» պետական ձեռնարկության սեփականությունը։ Այնտեղ տեղակայված է եղել ասֆալտբետոնի գործարան։ 2000 թվականին ձեռնարկությունը մասնավորեցվում է, հետագայում ունեցած պարտքերի պատճառով անցնում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը, հետո վաճառվում ու ի վերջո ներդրվում է «Սաննի հաուզ»-ի կապիտալում ու դառնում ընկերության սեփականությունը։ Հասմիկ Խլաթյանն ընկերությունը ձեռք է բերել 2020-ի սեպտեմբերին:

Կադաստրային նկարագրի համաձայն՝ հողամասի նպատակային նշանակությունը արտադրական է, հողամասի վրա կա կիսակառույց պահակատուն ու գազաբաշխիչ կայան, պահեստ, երկու ջրավազան, մեկ ուրիշ կիսակառույց ջրավազան, պարիսպ։

Հուլիսի 4-ին ՍիվիլՆեթը ներկայացրել էր Տիգրան Ավինյանի ընկերոջ, փոխվարչապետի աշխատակազմի նախկին անդամների մասնակցությունը «Գրոուար» ընկերությունում։ «Գրոուար»-ն ունի արտադրական կանեփի աճեցման լիցենզիա, գործունեություն է ծավալում Մասիսում, ընկերության բաժնետերերից մեկը Ստեփան Մարգարյանն է՝ Ավինյանի ընկերը։ Արտադրական կանեփի մշակման նախաձեռնությունն առաջ էր քաշել Տիգրան Ավինյանը՝ փոխվարչապետ եղած ժամանակ, և նրա աշխատակազմն էր համակարգում կանեփի աճեցման իրավական հիմքերը։

Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 23-ին դարձավ Երևանի քաղաքապետի տեղակալ։ Նրա նշանակումն այս պաշտոնում նախատեսվում էր 10 օր առաջ , բայց Ադրբեջանի զինուժի հ հարձակումը Հայաստանի տարածքի վրա հետաձգեց այս որոշման կայացումը։ Եկող տարի Երևանի ավագանու ընտրություններում Ավինյանը գլխավորելու է «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երեկ կեսգիշերին մոտ տեղի է ունեցել մի սահմռկեցուցիչ բան. Ռուբեն Մելիքյան (ուղիղ հեռարձակում)Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա և ծակել տան տանիքըՌուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունըՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու Կակաոյի հատիկների գները հասել են պատմական առավելագույնիԴուբայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են ճանապարհներն ու մետրոն (տեսանյութեր)«Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը որպես ՀԱՊԿ անդամ․ ՏասմագամբետովՊուտինն ու Ռաիսին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՏեղի ունեցածը բեսպրեդել է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձևով վիրավորված լինի. պատգամավոր ՃՏՊ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին. կա արգելափակված քաղաքացիՄիրզոյանն այցելել է Սաուդյան Արաբիա ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասինՍինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանՀայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային թիմերը նոր գլխավոր մարզիչներ ունենԱդրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունըԲավականին մեծ աշխատանք է կատարվել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ. ՀարությունյանՊետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ էր թաքցվել․ վնասն ամբողջությամբ վերականգնվել էԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենինԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼրատվությունից իմացա, շատ բան չգիտեմ, չեմ հարցաքննվել․ Ավանեսյանը՝ ԱՆ ձերբակալված պաշտոնյանի մասինԵրևանի բյուջեի աուդիտը կիրականացնեն ավելի փորձառու ընկերություններ ու մասնագետներՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպանՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըԻրանի մտահոգությունն է՝ ՀՀ-ն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիՀայաստանում օգոստոսի 3-ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրՀայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ․ ՓաշինյանԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել 4 պաշտոնատար անձ Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և մեկ անձի առողջությանը վնաս պատճառելու դեպքի նախաքննությունը ավարտվել էՈվքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են Ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակովՎերահաստատում եմ ՀՀ անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու Իսլանդիայի հետ փոխշահավետ համագործակցությունը ՈՒՂԻՂ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է «ջուրը պղտորելու» մարտավարություն կիրառելու մեջ Որքան եկամուտ են ունեցել Բայդեն ամուսինները անցած՝ 2023 թվականինԵս հիմա իմ աշխատավայրում եմ․ ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին ՍԴ դատավորի կենսաթոշակի հաշվարկման նոր կարգ. ԱԺ-ն ընդունել է օրենքի նախագիծը Ամենաշատը կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի. Ավինյանը ափերից դուրս եկավ Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. պատգամավոր Մասկը մտադիր է գումար գանձել X-ի նոր օգտատերերիցԲերման է ենթարկվել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը. «Հրապարակ»Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով. փաստաբանԲարբաջում եք, իշխանափոխություն ուզում, բայց հանրահավաքին 10 մարդու չեք կարողանում հավաքել․ Խաչատրյան Շուրջ 2600 եզդի կանայք դեռ գերության մեջ են, ցեղասպանությունը շարունակվում է. Ռուստամ Բաքոյան Ապամոնտաժվել է Ջերմուկում խորհրդային տարիներին տեղադրված հուշարձանըՀայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան
Ամենադիտված