Տիգրան Ավինյանը դատապարտում է Եռաբլուրում ոստիկանության կողմից զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ուժի կիրառումը
ՀասարակությունԵրևանի նորընտիր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի կիրառումը բացասական երևույթ է համարում: Ավինյանն այդ մասին ասաց Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում` նշելով, որ ոստիկանությունում ծառայողական քննություն է տարվում:
«Հուսով եմ, որ այն անձինք, ովքեր մեղավոր են,կպատժվեն: Այն ինչ տեղի է ունեցել դատապարտելի է: Կա քննություն, որը պետք է պարզի»,-ասաց նա: