Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետները կարճ շփում են ունեցել վերջին շրջանի էսկալացիայի մասին. Մհեր Գրիգորյանի գրասենյակ
ՔաղաքականՀայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների միջեւ առանձին հանդիպում չի եղել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
«Երկու երկրների փոխվարչապետները մասնակցել են ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, որի շրջանակներում կարճ շփում են ունեցել վերջին շրջանի էսկալացիայի վերաբերյալ»,- նշեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից։