Առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա Զոհրաբյան Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Հայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ 

Ադրբեջանը որևէ կերպ չի պատժվում հարևանի դեմ իր ագրեսիայի համար․ Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Քաղաքական

Արմեն Գեւորգյանի ելույթը ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում․

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել սեպտեմբերի 23-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում: Պատգամավորը նշել է.

«Տիկի՛ն նախագահ,

Հանձնաժողովի հարգելի՛ անդամներ,

Կցանկանայի հանձնաժողովի անդամներին տեղեկացնել մեր տարածաշրջանում վերջին զարգացումների մասին:

Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանը չհրահրված եւ չարդարացված զինված ներխուժում սկսեց Հայաստանի տարածք: Մի քանի օր տեւած այս զանգվածային ագրեսիայի հետեւանքով զոհվեց ավելի քան 200 հայ զինծառայող, որոնցից մի քանիսը՝ գերության մեջ: Շուրջ երկու տասնյակը դեռ գերության մեջ են: Երեք կին զինծառայողներ ոչ միայն սպանվել են, այլեւ նրանց մարմինները պղծվել են ԴԱԻՇ-ի զինյալներին բնորոշ եղանակներով: Հսկայական վնաս է հասցվել Ջերմուկ հանգստավայրի բնությանը, որը հայտնի է բուժիչ հանքային ջրերով:

Ադրբեջանը նոր տարածքներ է գրավել Հայաստանում՝ ի հավելումն 2021 թ. մայիսից զավթումներին:

Այս պատերազմը ոտնահարել է Ռուսաստանի, Եվրամիության եւ Միացյալ Նահանգների միջնորդությամբ ընթացող բանակցությունները: Սեպտեմբերի 15-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գրեթե բոլոր անդամներն անհատապես խստորեն քննադատել են խաղաղության հանդեպ այս ոտնձգությունը եւ հորդորել վերադառնալ բանակցություններին: Որոշ անդամներ, նույնիսկ չքողարկելով դիվանագիտական լեզվով, հստակ մատնանշել են ագրեսոր պետությանը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկումը վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, ինչպես փորձում են ներկայացնել Ադրբեջանի իշխանությունները:

Գործընկերնե՛ր,

այս կազմակերպությունում մենք դեռ կանգնած ենք դժվար ընտրության առջեւ: Մի անդամ պետությունը պարբերաբար հարձակվում է մեկ այլ անդամ պետության վրա, մինչդեռ Եվրոպայի խորհրդին չի հաջողվում ակտիվ քայլեր ձեռնարկել: Այս կազմակերպությունը, ի տարբերություն շատ այլ կազմակերպությունների, նախընտրում է սահմանափակվել անորոշ եւ անհասկանալի հայտարարություններով, խուսափում է օբյեկտիվ գնահատականներից եւ օրինախախտ պետության դեմ պատժամիջոցներից:

Մեր կազմակերպության լռությունն ու  մեր կամավոր մեկուսացումը, ըստ էության, ավելի են խրախուսում ագրեսիան այնպիսի պետությունների կողմից, ինչպիսին է Ադրբեջանը, որը որեւէ կերպ չի պատժվում  հարեւանի դեմ իր ագրեսիայի համար եւ շարունակում է վերահաստատել սեփական հորինվածքները:

Իմ հայրենակիցները հրաժարվում են հավատալ, որ Կասպից ծովի գազին եւ նավթին հասնելու խոստումը կարող է մթագնել մեր կազմակերպությանն անդամակցողների միտքը: Չենք ուզում տեսնել թյուրքական պետությունների գլոբալ ծրագրերը՝ ֆիզիկապես միավորելու իրենց պետությունների առանձին հատվածները Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացմամբ կամ բռնակցմամբ եւ հարյուրավոր անմեղ քաղաքացիների կյանքի գնով:

Փաստորեն երկակի ստանդարտների եւ աշխարհաքաղաքականության ականատեսն ենք: Այլապես ի՞նչ բացատրություն տալ այն հանգամանքին, որ անգամ պատերազմները մեր կազմակերպությունում տարբեր վերաբերմունք ու արձագանքներ են ստանում: Օբյեկտիվորեն չեն կարող լինել լավ ու վատ, ճիշտ ու սխալ պատերազմներ: Այդուհանդերձ հաճախ դրա ականատեսն ենք մեր որոշումներում եւ գործողություններում:

Հանձնաժողովի հարգելի՛ անդամներ,

օրեր առաջ՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրն էր: Եւ չնայած վերջին շրջանում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերը ջանում են հաղթահարել իսկապես հսկայական մարտահրավերներ, մեր ազգը շարունակելու է պայքարել եւ ապրել արժանապատիվ: Արժանապատվության այս խոր զգացումն արմատացած է այն պատմական ժառանգության մեջ, որ հայկական քաղաքակրթությունը հազարամյակների ընթացքում կերտել եւ ստեղծել է աշխարհի այս հատվածում: Մենք միշտ կառուցել եւ ստեղծագործել ենք, որտեղ էլ ապրել ենք՝ հայրենիքում, թե աշխարհով մեկ սփռված:

Սա վերաբերում է նաեւ այսօրվա Թուրքիային, որտեղ ժառանգության զգալի մասը հայկական արմատներ կամ հայկական հետքեր ունի, լինի դա Սուրբ Սոֆիայի տաճարը կամ Ստամբուլի Դոլմաբահչե պալատը: Նմանապես էլ Բաքվում, որտեղ հայերը շատ բան են կառուցել եւ ստեղծել, Իզմիրում, որտեղ հայկական հարուստ մշակութային եւ պատմական ժառանգության զարգացումն ընդհատվել է 1922 թ.: Ի դեպ, տարբեր երկրների հայկական ծագում ունեցող բազմաթիվ հայտնի քաղաքական, պետական եւ հասարակական գործիչներ սերում են հին Զմյուռնիայից: Նրանց թվում են Ֆրանսիայի հանգուցյալ վարչապետ Էդուարդ Բալլադյուրը, Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար փաշան, հայտնի ամերիկացի գործարար եւ բարերար, Հայաստանի ազգային հերոս Ալեք Մանուկյանը եւ այլք:

Շնորհակալ եմ ուշադրության համար»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը
Ամենադիտված