Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավը Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով Էրդողանը կարող է թողնել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը Սամվել Վարդանյանի գործով նիստն ավարտվել է, պաշտպաններն առաջարկել են 10 մլն գրավ և տնային կալանք (տեսանյութ) Էս կապիկից առաջացածները էկել հայ ազգի ճակատագիրն են որոշում. Իսրայել Հակոբկոխյան (տեսանյութ) Այսօրվա վիճակը լավատեսության ոչ մի հիմք չի տալիս․ Փաշինյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանի տաբատին կանաչ խոտի հետքեր են, դրանք Սամվելին չոքացնելու արդյունքում են առաջացել․ փաստաբան Փաշինյանը չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների Էսօր ժողովրդի մեջ մեծ անվստահություն կա. բերքաբերցին Փաշինյանին առաջարկեց նոր ընտրություններ անցկացնել (տեսանյութ) 

Ումից ինչ են ուզում Հայաստանի իշխանությունները․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 16-ից ադրբեջանական ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նոր իրավիճակ է ստեղծել տարածաշրջանում։ Թուրքիան ու Ադրբեջանը հետևողականորեն առաջ են շարժվում պանթուրքական ծրագրերի իրագործման ուղղությամբ, որի արդյունքում Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է, իսկ սահմանամերձ մի շարք բնակավայրեր հրետակոծության են ենթարկվել։ Եվ քանի որ այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առաջ, թվում էր, թե Ադրբեջանի քայլերը միջազգային լուրջ հակազդեցության են հանդիպելու։ Սակայն եթե սթափ մշտադիտարկման ենթարկենք միջազգային արձագանքը, ապա կտեսնենք, որ ճիշտ է՝ Ադրբեջանին դատապարտող և Հայաստանին աջակցող տարբեր հայտարարություններ հնչեցին, սակայն Բաքվին պարտավորեցնելու և պատասխանատվության ենթարկելու քայլեր այդպես էլ չեղան։

Իսկ այս պայմաններում Բաքվի նկատմամբ սահմանափակումների և պատժամիջոցների սահմանման մասին խոսք լինել չի կարող։ Ընդհակառակը, Ադրբեջանի դերակատարությունն ավելի է կարևորվում՝ հաշվի առնելով Եվրոպայում հասունացող էներգետիկ ճգնաժամը և էներգակիրների նկատմամբ պահանջարկի ավելացումը։ Սա բացահայտ երկակի չափորոշիչների կիրառում է, քանի որ միջազգային հանրությունը՝ հատկապես Եվրոպան, մի դեպքում շատ կոշտ է արտահայտվում՝ վկայակոչելով ինքնիշխան պետության տարածք ներխուժելու հանգամանքը, իսկ մեկ այլ դեպքում, երբ Հայաստանն է ենթարկվում ագրեսիայի, մեծ հաշվով անուշադրության է մատնում։ Բավական էր, օրինակ՝ հայտարարություն հնչեր Ալիևի ընտանիքին պատժամիջոցների ցուցակում ընդգրկելու մասին, և Բաքուն ծնկի կգար։ Ուստի պատահական չէ, որ Բաքվում դիվանագիտական հաղթանակ են համարում այն իրողությունը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իրենց դեմ որևէ բանաձև չի ընդունվել և ընդհանրապես միջազգային հանրության արձագանքը միայն դեկլարատիվ բնույթ ունի, ոչ մի քայլ չի կատարվում իրենց պատժելու ուղղությամբ։

Իսկ թողտվությունն ավելի է ոգևորում Ադրբեջանին։ Ստացվում է, որ այդ երկիրը անարգել կարողացավ Արցախի դեմ ագրեսիա սկսել, որոշ ժամանակ անց ներխուժել ՀՀ սահմաններից ներս, ապա խորանալ ՀՀ տարածքի ներսում։ Իսկ ադրբեջանական ագրեսիան ուղեկցվեց միջազգային իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներով։ Եվ քանի որ բոլոր հանցագործություններն Ադրբեջանը կարողացել է մարսել, դրա համար էլ Ալիևը սկսել է նորից բորբոքել ատելությունը հայերի նկատմամբ, հոխորտալ ու սպառնալ։ Ընդ որում, նա բացահայտ հավակնություններ է ներկայացնում ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ և այնքան է լկտիացել, որ արդեն 19-րդ դարի քարտեզներից է խոսում, երբ փաստացի Ադրբեջան պետություն չի եղել։ Դրանով Ալիևը փորձում է հասկացնել, որ ինչպես ցանկանա, այնպես էլ կարող է վարվել, և ադրբեջանական ագրեսիան շարունակական է լինելու։

Պաշտոնական Բաքվի նպատակն ըստ էության ոչ թե հաշտության պայմանագրի կնքումն է, այլ հաշտության պայմանագրի անվան տակ Հայաստանի տարածքների բռնազավթումը։ Եթե այսօր Բաքվից պահանջներ են հնչում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, ապա վաղը կոնկրետ պահանջ է ձևավորվելու, օրինակ՝ Սյունիքն ու Գեղարքունիքն իրենց հանձնելու վերաբերյալ, իսկ դրանից հետո էլ հիմքեր կստեղծեն Երևան ներխուժելու համար՝ հայտարարելով, թե այդ քաղաքը եղել է «հնադարյան Ադրբեջանի մայրաքաղաքը»։ Այսինքն, Ադրբեջանը շարժվում է հայկական պետականությունը ոչնչացնելու ուղղությամբ։

Իսկ ինչ պես ցույց տվե ց ի ն 1990-ականների իրադարձությունները, Բաքուն միայն ուժի լեզուն է հասկանում։ Ուստի ժամանակն է հակառակորդին կանգնեցնելու, այլապես չի կանգնելու։ Առաջնահերթ է, որ Հայաստանը լուրջ նախաձեռնողականություն ցուցաբերի, որպեսզի Ադրբեջանի քայլերը շատ կոշտ հակազդման արժանանան։ Ցավոք, ՀՀ իշխանություններն ամեն անգամ ցույց են տալիս իրենց ապիկարությունը։ Նրանք անկարող եղան հակահարված տալ Բաքվին նաև այս անգամ, իսկ այս ուղղությամբ թուլամորթությունը շարունակաբար բացում է Ադրբեջանի ախորժակը։ Օրինակ՝ անցյալ տարվա մայիսին, երբ հակառակորդի զինուժը ներխուժեց ՀՀ տարածք, եթե Ադրբեջանի դեմ բանաձևեր ընդունվեին և մեծ միջազգային աղմուկ բարձրացվեր, ապա Ալիևը չէր համարձակվի նոր ագրեսիա նախաձեռնել, բայց այն ժամանակ Փաշինյանը բավարարվեց միայն երկուստեք զորքերի հետքաշման առաջարկ ներկայացնելով։

Նույնպիսի իրավիճակ է նաև հիմա. ՀՀ իշխանությունները դռնեդուռ ընկած բողոքում են ադրբեջանական ագրեսիայից և միջազգային գործընկերներից աջակցություն են խնդրում, սակայն այդպես էլ ականատես չենք լինում գործնական քայլերի։ Ավելին, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում է. «Ես կցանկանայի պաշտոնական և հրապարակային հարց հնչեցնել և այն հասցեագրել Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի այն քարտեզը, որը դուք ճանաչում եք կամ որով պատրաստ եք ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։ Սա ի՞նչ է, պարզ ակնարկ, որ պատրաստ է Ալիևի ներկայացրած քարտեզով բանակցություններ սկսե՞լ սահմանների շուրջ, թե՞ մարդը իրականում չի հասկանում, որ Ալիևի պատկերացրած միակ քարտեզն առանց Հայաստանի է:

Հաջորդ հարցը. Իրանից տարբեր մակարդակներով անընդհատ ուղերձներ են գալիս այն մասին, որ իրենք թույլ չեն տա ճանաչված սահմանների փոփոխություն, այսինքն՝ «Զանգեզուրի միջանցքն» իրենց համար անընդունելի է։ Իսկ հայկական կողմից չի նկատվում ցանկություն Իրանի դիրքորոշումից օգտվելու և Թեհրանից հնչող հայտարարություններին իրավապայմանագրային տեսք տալու ուղղությամբ, որ ՀՀ-ի դեմ ագրեսիայի դեպքում համապատասխան քայլեր կարող են կատարվել երկկողմ մակարդակում։ Նման նախաձեռնությունների դուռը բաց է նաև այլ գործընկերների հետ հարաբերություններում, որոնք կարող են ներկայանալ որպես ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորներ։

Անհրաժեշտ է հասնել միջազգային մակարդակում իրավական ուժ ունեցող համապատասխան փաստաթղթերի ընդունմանը, որոնք հիմքեր կարող են ապահովել Ադրբեջանի նկատմամբ պահանջներ ներկայացնելու ու այդ երկրին զսպելու համար, այլապես միայն դռներ ծեծելով և բողոքելով ոչնչի հասնել հնարավոր չէ։ Առավել ևս՝ Ալիևից քարտեզ ուզելով...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավըԻրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառովԷրդողանը կարող է թողնել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնըՍամվել Վարդանյանի գործով նիստն ավարտվել է, պաշտպաններն առաջարկել են 10 մլն գրավ և տնային կալանք (տեսանյութ) Էս կապիկից առաջացածները էկել հայ ազգի ճակատագիրն են որոշում. Իսրայել Հակոբկոխյան (տեսանյութ)Այսօրվա վիճակը լավատեսության ոչ մի հիմք չի տալիս․ Փաշինյան (տեսանյութ)Պենտագոնի ղեկավարը հայտնել է, թե ինչ է Ուկրաինան խնդրել ԱՄՆ–իցՍամվել Վարդանյանի տաբատին կանաչ խոտի հետքեր են, դրանք Սամվելին չոքացնելու արդյունքում են առաջացել․ փաստաբանԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ)Փաշինյանը չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների Էսօր ժողովրդի մեջ մեծ անվստահություն կա. բերքաբերցին Փաշինյանին առաջարկեց նոր ընտրություններ անցկացնել (տեսանյութ) Ես սա անում եմ, որ ՀՀ-ն ի վերջո դառնա անկախ պետություն, ոչ թե ֆորպոստ․ Փաշինյան (տեսանյութ)Տարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարարԵրևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյութ) Արմավիրի մարզում 2-ամյա երեխան սղարանից վայր է ընկել և հոսպիտալացվել Քաղաքացիների իրական վերաբերմունքը` «հեղափոխականներին» Փաշինյանի որոշմամբ՝ սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՓաշինյանի անթաքույց վախը՝ «կոնսենսուս մինուս մեկից»․ ի՞նչ են մեզ հասկացնումՊարող հարսնացուն հարսանիքի ժամանակ ընկել է լողավազանը և խեղդվել (լուսանկար)Քաղաքացիներին ներկայացրել ենք Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները․ ՍաղաթելյանԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄՄանրամասներ` երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից «Խորհրդավոր» ընթրիքի ստորգետնյա քարերը. ովքեր չեն մասնակցել Աննա Հակոբյանի հավաքինՀաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Թբիլիսիում բողոքի ցույցեր են՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ (տեսանյութ)ՀԿ-ները պահանջում են ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից ներողություն խնդրելՀԺՄ–ն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և պահանջում է քննություն իրականացնելՀՀ-ում ազգային իշխանության հաստատումով այսպիսի հանցագործություններ կատարողները խստորեն պիտի պատժվեն․ Կևորկ ՅազեջյանՄեր խնդիրն էն ա, որ Ոսկեպարում, Բաղանիսում, Կիրանցում տասնյակ տներ կառուցվեն․ Փաշինյան (տեսանյութ) Ի՞նչ է սպասվում Հայաստանին՝ Իրան-Իսրայել լայնածավալ պատերազմի դեպքումՔորթնի Քարդաշյանը հայտնել է, որ խմում է իր կրծքի կաթըՍյունիքի ու Ադրբեջանի բանակի միջև վերացավ վերջին հնարավոր խոչընդոտը․ թյուրքագետ Մանդատները վայր դնելը և փողոց դուրս գալն անելու ենք երբ զգանք, որ դա կբերի իր տրամաբանական ավարտին․ Լևոն Քոչարյան (տեսանյութ) ԵՄ ռևերանսները Բաքվին՝ ի հաշիվ Հայաստանի շահերիԲրազիլիայի բնակչուհին հորեղբոր դիակի հետ գնացել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համարԼիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Սիմոնյանին «ՔՊ–ն ավելի է խստացնելու բռնաճնշումները»․ Մարությանն ընդդիմադիրներին համախմբվելու կոչ է անումԴաղստանում բերման են ենթարկել Չեչնիայի ԱԻ նախարարին (տեսանյութ)«Չեն հանձնվելու». ուսանողության շրջանում պրոցեսներ են եռումՀայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Նոր մանրամասներ Փաշինյանի՝ Տավուշ կատարած այցից․ ինչ է ասել տեղի բնակիչներինԱրամ Վարդևանյանը միացել է Սամվել Վարդանյանի փաստաբանական խմբինՆոր Երզնկայում ավտոբուսը բախվել է քարե պարսպին և հայտնվել բնակչի բակում․ 29 մարդ հոսպիտալացվել է Պետդումայում ռուս խաղաղապահների առաքելությունն անվանել են «լիովին կատարված»Սրանց ուրացման քաղաքականությունը պետք է արժանանա լրջագույն դիմադրության․ Սաղաթելյան (տեսանյութ)Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո երկրի․ Փաշինյան (տեսանյութ)Բաքուն համաձայնել է Իրանի դեմ օդային հարձակումների համար տրամադրել երեք ռազմակայանԴատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը (տեսանյութ)Միրզոյանը և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարն ընդգծել են պարբերական ուղիղ չվերթների կարևորությունը (տեսանյութ)
Ամենադիտված