Արցախից ջոկատներ չեն ժամանել Ջերմուկ՝ սահմանների պաշտպանությանն աջակցելու համար․ ՀՀ ՊՆ խոսնակը հերքում է
SocietyԼուրեր են շրջանառվում, որ ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ Արցախից ջոկատներ են ժամանել Ջերմուկ սահմանների պաշտպանությանն աջակցելու համար։
Ի պատասխան ԼՈՒՐԵՐ․com-ի հարցման, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշեց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։
Բացի այդ, Թորոսյանը նշեց, որ սահմանային իրավիճակի որևէ փոփոխություն այս պահին չկա։