Ջորջ Քլունիին և նրա երիտասարդ կնոջը նկատել են ձեռք ձեռքի տված՝ քայլելիս
ԼուսանկարներՋորջ և Ամալ Քլունիներին ամուսնության ութերորդ տարեդարձի նախօրեին նկատել են Նյու Յորքում՝ ձեռք ձեռքի տված քայլելիս։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Սեպտեմբերի 27-ին 61-ամյա դերասան Ջորջ Քլունին և նրա կինը՝ 44-ամյա փաստաբան Ամալը, կնշեն ամուսնության ութերորդ տարեդարձը։ «Թիթեղյա» հարսանիքի նախօրեին ամուսիններին նկատել են Նյու Յորքի փողոցներում։ Ջորջը հագել էր պոլո շապիկ, ջինսե տաբատ և սպորտային կոշիկներ, իսկ Ամալը կրում էր անթև բարձր պարանոցով զգեստ և կաշվե կոշիկներ: Զույգը քայլում էր ձեռք ձեռքի տված՝ աչքերը թաքցնելով արևային ակնոցների տակ։
Ջորջ և Ամալ Քլունիներն ամուսնացել են 2014 թվականին, իսկ 2017 թվականին նրանք երկվորյակներ են ունեցել՝ դուստր Էլլան և որդի Ալեքսանդրը։ Զույգը 17 տարվա տարիքային տարբերություն ունի։