«Ռոսէներգոատոմը» նախատեսում է Հայաստանում տվյալների մշակման կենտրոն կառուցել
Ռուսաստան «Ռոսէներգոատոմը» (Ռոսատոմի էլեկտրաէներգետիկական ստորաբաժանման մաս) բանակցություններ է վարում Հայաստանում տվյալների մշակման կենտրոնի կառուցման վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Kazan Digital Week ֆորումում ասել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Միգալինը։
«Հիմա ակտիվ քննարկում ենք հնարավոր տեղանքը և հայեցակարգը՝ ինչ ենք ցանկանում կառուցել եւ շահագործել Հայաստանի ՏՏ ենթակառուցվածքի կազմում»,-ասել է Միգալինը:
Նա նաև հայտնել է, որ ընկերությունը ծրագրում է տվյալների կենտրոն կառուցել Թուրքիայի Մերսին քաղաքի մերձակայքում, որտեղ «Ռոսատոմը» ատոմակայան է կառուցում։ Վերջինս նշել է, որ հետաքրքրված են նաև այլ տարածաշրջաններով, մասնավորապես՝ Ուզբեկստանով։