Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրել Պեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքները Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 

Երբ մարդու փոխարեն խոսում է «զենքը»․ Ռուս-ուկրաինական պատերազմի 7-րդ ամիսն է

Արտաքին Քաղաքական

Ռուս-ուկրաինական պատերազմից անցել է շուրջ 7 ամիս (Ռուսաստանը հատուկ ռազմական գործողությունը սկսեց փետրվարի 24-ին)․ դրանք եղել են արյունալի կորուստների, հազարավոր զոհերի, վիրավորների, ռազմագերիների, տարագրության, տառապանքների խտացված ժամանակներ։ Պատերազմող երկրների հռետոբանությունն ու քայլերը առավել կոշտացել են, բանակցությունների վերսկսման հեռանկարը՝ դարձել անորոշ։

Այս հանգրվանում, մի քանի հատկանշական իրողություններ արձանագրվեցին․ մինչ Կիևը հայտարարում էր ռազմաճակատում իր առաջխաղացումների և հակառակորդի անհաջողությունների մասին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց երկրում մասնակի զորահավաք անցկացնելու մասին` հընթացս նշելով․

«Մեր տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում մենք կօգտագործենք բոլոր կրակային ուժերը, այդ թվում՝ միջուկային զենքը, սա բլեֆ չէ»:

Արևմուտքն ու Եվրոպան միաբերան հայտարարեցին, որ լուրջ են ընդունում Պուտինի ասածը՝ հայտարարելով հակառուսական նոր պատժամիջոցների և Ուկրաինային ցուցաբերվող աջակցության մեծացման մասին։ Այդ առթիվ Սպիտակ տունը հայտարարություն տարածեց․

«Միացյալ Նահանգները լուրջ է ընդունել միջուկային զենքի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, բայց առայժմ ռազմավարական զսպող ուժերի պատրաստականությունը մեծացնելու անհրաժեշտություն չկա»։

Ինքը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով, Կրեմլի ղեկավարի խոսքերն, ասաց․

«Չեմ հավատում, որ նա կօգտագործի այդ զենքը: Չեմ կարծում, թե աշխարհը թույլ կտա նրան օգտագործել այդ զենքը»:

ՌԴ նախագահն իր «զինանոցում» եղած ևս մեկ զենք օգտագործեց․ չնայած Արևմուտքի ու Եվրոպայի խիստ քննադատությանը՝ սեպտեմբերի 23-ին մեկնարկեցին ՌԴ-ին միանալու հարցով հանրաքվեները ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում, որոնք կշարունակվեն մինչև սեպտեմբերի 27-ը։ Պրոռուսական ռեֆերենդումների առնչությամբ համաշխարհային հանրությունը, ինչպես սպասվում էր, հանդես եկավ դատապարտողի դիրքերից։ Ի թիվս դրանց, «Մեծ յոթնյակ»-ի (G7) երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ․

«Մեծ յոթնյակը» այդ գործընթացները համարում է ձևական, իսկ դրանցով խախտվում է միջազգային իրավունքը, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը»։

Այս ընթացքում, Պուտինը ևս մեկ «ռազմավարական կրակոց» արձակեց․ սեպտեմբերի 24-ին ՌԴ նախագահը ստորագրեց «Զինվորական ծառայության մասին օրենքում» փոփոխությունների փաթեթը, որոնք նախատեսում են մի շարք խստացումներ։ Ըստ այդմ, Ռուսաստանում մասնակի զորահավաքին չներկայացողները և դասալիքները կարող են դատապարտվել մինչև 10 տարվա ազատազրկման, մինչև 10-ը տարվա ազատազրկման կդատապարտվեն նաև ինքնակամ գերի հանձնված զինծառայողները:

Զուգահեռաբար, Արևմուտքը շարունակում է զինել Ուկրաինային, Կրեմլը մեղադրանքներ է հասցեագրում Վաշինգտոնին, ՆԱՏՕ-ին ու Արևմտյան երկրներին, Եվրոպայում սկսել են լրջորեն անհանգստանալ, ինչու չէ՝ դժգոհել ռուս-ուկրաինական հակամարտության, այդ թվում՝ հին մայրցամաքի Ռուսաստանի հետ «նոր գազային պատերազմի» պատճառով իրենց կրած դժվարություններից։ Իրականում, այս ամենը վկայում է գլոբալ ճգնաժամի մասին, որի թեժ ու տեսանելի կետերն են միայն շոշափում ռուս-ուկրաինական սահմանները։ Մահվան ամենակուլ երախում, ի վերջո, մարդն է, որի խաղաղության ու պաշտպանության համար են, իբր, բոլոր պատերազմները։ Այդպե՞ս է, արդյոք․․․

Անկախ այս ու այլ հակասություններից, շարքային ռուսները և ուկրաինացիները, ցավոք, դատապարտված են մեկ ընդհանուր ճակատագրի՝ պատերազմի, քանի դեռ չի կրակվել վերջին փամփուշտը և չի զոհվել վերջին մարտիկը։ Իսկ խաղաղության մասին բոլոր բանաձևերն ու ջանքերն, ավա՜ղ, այդպես էլ մնացին տեսական մակարդակում, քանի դեռ ամբողջ աշխարհը վարակված է «պատերազմի համաճարակով»․․․

Արա Ալոյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)
Ամենադիտված