ՏԻՄ ընտրություններին ժամը 14։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 26.38 տոկոսը. ամենաակտիվ մասնակցությունը Քաջարանում է
PoliticalՀայաստանի 18 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազ. 724 քաղաքացիների 26.38 տոկոսը։
Մասնակցության ամենաակտիվ ցուցանիշը եղել է Քաջարան համայնքում,որտեղ ժամը 14.00-ի դրությամբ քվեարկության իրավունք ունեցող 6112 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 3059-ը: