Բերդ համայնքի ընտրատեղամասերում ծառայություն են իրականացնում նաև սև բերետավորները
ՔաղաքականՀայաստանի 8 մարզերի 18 համայնքում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Բերդ խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունների ընթացքին հետևելիս 168.am-ը ֆիքսել է, որ գրեթե բոլոր ընտրատեղամասերում, բացի ծառայություն իրականացնող ոստիկաններից, հսկողություն էին իրականացնում նաև սև բերետավորները։ Ընտրական օրենսգրքի սահմանված կարգով «Ոստիկանության կենտրոնական և տարածքային մարմինները, դրանց ծառայություններն ու ստորաբաժանումները պարտավոր են ապահովել ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը»: Նախկինում որևէ ընտրության ժամանակ, իսկ ՏԻՄ ընտրություններին մասնավորապես, ընտրատեղամասերի հարակից տարածքում ոստիկանության սև կամ կարմիր բերետավոր ծառայողներ հսկողություն չէին իրականացնում։