Վաղը՝ սեպտեմբերի 26-ին, «Անկախ դիտորդը» կներկայացնի ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
Society«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2022 թ. սեպտեմբերի 25-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկել է Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերի 18 համայնքներում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները շուրջ 100 շրջիկ դիտորդներով։
Առաքելությունը դիտարկում է նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքների ամփոփման նիստերը, ինչպես նաև ընտրությունները սպասարկող 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում դիտարկվելու է տեղամասերից ժամանող արդյունքների ընդունումը։
Վաղը՝ սեպտեմբերի 26-ին, «Անկախ դիտորդը» կներկայացնի ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը։