Եկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ Հայրապետ Թե բա՝ Մեծ Եղեռն, գուցե՝ տխուր միջադեպ... և սա հանուն առևտրի. լրագրողը հեգնանքով մեկնաբանել է Հայոց ցեղասպանություն իրավական եզրույթից վարչապետի խուսափելու հնարքը Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Իրենք մոռացել են, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ագենտ են․ հոգեւոր հայրը՝ իշխանությանը (տեսանյութ) Այս օրակարգով 4 գյուղերի հարցը փակված է, խնդիրը Երևանում է, այստեղից է պետք սկսել. Էդմոն Մարուքյան Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետ Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետ Ոստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվի Հայաստանը միջազգային հարթակներում շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում. ԱԳՆ ՀՅԴ անդամները Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրեցին Փաշինյանի նկարը 

19-ամյա Վոլոդյա Աբրահամյանը հրամանատարին միայնակ չի թողել ու նրա հետ գնացել է Իշխանասար, որտեղ էլ զոհվել են (ֆոտո)

Հասարակություն

Սեպտեմբերի 20–ին ադրբեջանական կողմից Հայաստանին փոխանցված 95 զինծառայողների աճյուներից մեկն էլ 19–ամյա Վոլոդյա Աբրահամյանինն էր։  

Վոլոդյան Երեւանից էր, ընտանիքի ավագ որդին, իրենից փոքր եղբայր ունի։ Վոլոդյան սովորում էր Մանկավարժական համալսարանի «Հեռուստալրագրության»  բաժնում, բանակ էր զորակոչվել 2022 թվականի փետրվարին, Գորիսում էր ծառայում։

NEWS.am-ի հետ զրույցում նրա քույրը՝ Հռիփսիմեն պատմեց, որ Վոլոդյան զոհվել է Իշխանասարում, սեպտեմբերի 13–ի լուսադեմին։

«Վոլոդյայենց նահանջի հրաման են տված լինում, բայց հրամանատարն ասել է՝ ես ուզում եմ, որ ինքն իմ հետ գա, Վոլոդյան  էլ հրամանատարին միայնակ չի թողել ու նրա հետ գնացել է Իշխանասար։ Ամբողջ գիշեր մասնակցել են մարտերին, իսկ լուսադեմին երկուսն էլ հրազենային մահացու վիրավորում են ստացել։ Մենք Վոլոդյայի նկարը տեսել ենք ադրբեջանական կայքերում ու միանգամից  ճանաչել։ Մեզ ասում էին, որ Վոլոդյան զոհերի ցանկում չկա, տասը օր փնտրել ենք նրան, հետո միայն մեզ կանչել են նրա մարմինը ճանաչելու։ Վոլոդյայի աճյունը ադրբեջանական կողմից Հայաստանին փոխանցված 95 զինծառայողների շարքում էր»,– ասաց Հռիփսիմեն։

Վոլոդյայի հետ ծնողները վերջին անգամ զրուցել են ադրբեջանական զինուժի  հարձակումից ժամեր առաջ։ Ասել էր՝ «ամեն ինչ կարգին է, խաղաղ է, հանգիստ եղեք»։

Վոլոդյան մտադիր էր զորակոչվելուց հետո ուսումը շարունակել։

«Իր ուժերով, առանց կրկնուսույցի մոտ պարապելու, ընդունվել էր լրագրության բաժինը։ Ուզում էր ռադիո–հեռուստահաղորդավար դառնալ, բայց նաեւ լրագրությունն էր սիրում։ Հետաքրքրասեր էր, սիրում էր կարդալ, ինֆորմացիա հավաքել։

Վլեիս նմանը չկա, գրագետ, մարդկային, կամեցող, շատ պատասխանատու ու ինքնուրույն էր, ամեն ինչով օրինակելի։ Հասցրեց մի քանի ամիս սովորել ու փետրվարին բանակ զորակոչվեց»,–պատմեց Հռիփսիմեն։

Վոլոդյայի մասին ջերմ հիշողություններով մեզ հետ զրույցում կիսվեց նաեւ նրա դասընկերը՝ Էդուարդ Պողոսյանը։

«Վոլոդյան մարդու բացառիկ տեսակ էր, հիանալի ընկեր, օրինակելի աշակերտ։ Իր հնարավորությունների սահմանում, օգնում էր բոլորին՝ ծանոթ թե անծանոթ։ Բարության ու ազնվության մարմնավորում էր Վոլոդյան։ Պարույր Սեւակ էր շատ սիրում կարդալ, գիտեր նրա հարյուրավոր բանաստեղծությունները։ Ուզում էր հաղորդավար դառնալ, մենք միշտ ասում էինք, որ իր կերպարը շատ եթերային է, իրեն հաստատ կհաջողվի հաղորդավար դառնալ»,– պատմեց Էդուարդը։

Վոլոդյա Աբրահամյանը հուղարկավորվել է այսօր՝ սեպտեմբերի 25–ին, զինվորական կարգով, ընտանեկան գերեզմանատանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 25-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Ադրբեջանի զինուժի լայնածավալ հարձակման հետեւանքով հայկական կողմն ունի 207 զոհ եւ անհետ կորած։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը  32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին,  սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վեհափառը Ծիծեռնակաբերդում հոգեհանգստյան կարգ է մատուցում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակներիՀայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ինԱյսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանըԵկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ ՀայրապետԹե բա՝ Մեծ Եղեռն, գուցե՝ տխուր միջադեպ... և սա հանուն առևտրի. լրագրողը հեգնանքով մեկնաբանել է Հայոց ցեղասպանություն իրավական եզրույթից վարչապետի խուսափելու հնարքըՄեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Իրենք մոռացել են, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ագենտ են․ հոգեւոր հայրը՝ իշխանությանը (տեսանյութ) Ինչպես են գիշերը բերման ենթարկել տավուշցիներին (տեսանյութ) Այս օրակարգով 4 գյուղերի հարցը փակված է, խնդիրը Երևանում է, այստեղից է պետք սկսել. Էդմոն ՄարուքյանՓաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետՈստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվիՀայաստանը միջազգային հարթակներում շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում. ԱԳՆՀՅԴ անդամները Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրեցին Փաշինյանի նկարըԵգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ»Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր Նավթի գներն աճել ենՏավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին կեսգիշերն անց ծածուկ Երեւան են բերել Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանումԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից Կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Բերման են ենթարկում մի մարդու, ով այս շարժման ամենաակնառու ոգեշնչողներից և նախաձեռնողներից էԱնհնազանդության ակցիաներ՝ ժամը 16:00-ին Սա հպատակության, այլ ոչ թե խաղաղության ճանապարհ է. Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Ցեղասպանության տարելիցի առթիվ Փաշինյանը, Խաչատուրյանը և Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակներ դրեցին Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ Պատերազմին կա՛ այլընտրանք, երկիրը կոլապսի մեջ է, ԱԺ-ում պետք է շատ արագ սկսվի անվստահության գործընթաց, Նիկոլին պետք է վռնդել. Արամ ՕրբելյանՀավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտ. Վահագն ՉախալյանԱրցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելուՈՒՂԻՂ. Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն էԱյսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն էՈվ փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գանՀաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ»«Կվտանգվի՝ կվերականգնենք, ինչպես 90-ականներին»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Տավուշում գազատարի վտանգվելու մասին Առաջին անգամ արքեպիսկոպոսի շուրթերից անեծք և նզովք լսեցի, աղոթենք, որ հենց այս գիշեր այն կպնի հասցեատիրոջը․ Տիգրան Աթանեսյան Մենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարությունԵրևանում ծաղկավաճառներն անվճար ծաղիկներ են բաժանում ջահերով երթի մասնակիցներին (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Քաղաքացիները Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունքի մոտ են` ի աջակցություն բերման ենթարկվածներիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) «Տարեք սրան, արա՛». ինչպես են բերման ենթարկում խաղաղ ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ԵԿՄ Վանաձորի կառույցը դատապարտում է ԵԿՄ Տավուշի մարզային ստորաբաժանման անդամների կողմից ժողովրդի նկատմամբ թույլ տված բռնությունները Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ արք․ Խաչատրյան Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել
Ամենադիտված